Առցանց առեւտրի հարթակները օնլայն մեդիայում. 2024թ
17.01.2025 | 13:22
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով 2024թ-ի ընթացքում ամենաշատ հիշատակված առցանց առեւտրի հարթակները եղել են Wildberries-ը, Globbing-ը եւ Ozon-ը:
Քանակական ցուցանիշներով պատկերը հետեւյալն է.
Wlidberries՝ 435 հրապարակում,
Globbing՝ 171 հրապարակում,
Ozon՝ 116 հրապարակում:
Ներկայացնում ենք առավել շատ հանդիպած հրապարակումների հիմնական բովանդակությունները.
Wlidberries
• Wildberries-ը հայտնել է Հայաստանում Wildberries Travel ծառայության հասանելիության մասին:
• IDBank-ը ներկայացրել է արշավ Wildberries հարթակում առցանց գնումների սիրահարների համար։
• 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Wildberries-ը գտնվել է 10-րդ հորիզոնականում:
• Wildberries-ը եւ Ռուսաստանի արտաքին գովազդի խոշորագույն օպերատոր Russ խումբը հայտարարել են միավորման մասին, որից հետո բազմաթիվ հրապարակումներ են եղել Wildberries-ի շուրջ առաջացած սկանդալի վերաբերյալ: Ըստ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու, ընկերության ակտիվները խարդախությունների միջոցով հապճեպ փոխանցվել են այլ անձանց Russ Outdoor ընկերության միջոցով: Նշվում էր, որ գործընթացում ներգրավված են նաեւ ազգությամբ հայ Լեւան եւ Ռոբերտ Միրզոյան եղբայրները:
• Wildberries-ը հայտարարել է Russ-ի հետ իր միաձուլման ավարտի մասին եւ պաշտոնապես անվանափոխվել որպես «ՌՎԲ» ՍՊԸ:
• Wildberries-ը չի կարողացել խուսափել հայ օգտատերերի դժգոհություններից:
Դժգոհություններ եղել են թե՛ խափանումների, թե՛ գնման եւ ստացման պահին ապրանքների գների անհամապատասխանության եւ թե՛ զեղչով գնված ապրանքների բավական ուշ ստացման վերաբերյալ:
• Wildberries-ը հայտնել է, որ մինչեւ 2025 թվականի վերջ կմեծացնի խոշոր ապրանքների անվճար առաքումը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ այն երկրներում, որտեղ ընկերությունը գործում է:
• Wildberries-ը գործարկել է սպառողական վարկավորման ծառայություն: Դրան զուգահեռ Idram-ը հայտնել է, որ այսուհետ Wildberries-ում հնարավոր է վճարել Իդրամով, ինչպես նաեւ կարելի է վճարումը կատարել նաեւ Rocket Line-ով՝ մինչեւ 60 ամիս ժամկետով։
• Տարեվերջին Wildberries-ը հայտնել է, որ պատվիրված ապրանքներն այսուհետ կարելի է վերադարձնել պատվերների տրամադրման ցանկացած կետ՝ օգտագործելով QR-կոդը: Ընկերության կողմից արված այս փոփոխությունը վերաբերում է նաեւ Հայաստանին:
Globbing
• 2024թ.-ի ընթացքում ՊԵԿ-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծած տարբեր առաքանիներից հայտնաբերել է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Առաքանիների մեծ մասը պատվիրատուները փորձել են ստանալ Globbing ընկերության սպասարկման տարբեր սրահներից: Բոլոր դեպքերում հասցեատերերը առաքանիները ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել եւ տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:
• Globbing-ը հայտնել է իր եւ չինական ամենահայտնի օնլայն խանութներից Պինդուոդուոյի համագործակցության մասին, որի շնորհիվ այսուհետ Պինդուոդուոն անմիջապես Globbing-ի միջոցով ծանրոցը կուղարկի Հայաստան:
• ՄՊՀ-ն Globbing-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման համար: Մասնավորապես, հանձնաժողովն արձանագրել է, որ առաքումների փոխադրման ժամկետների վերաբերյալ ընկերության կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ:
• Հոկտեմբերին Globbing-ը հայտարարել է ռեկորդայի 10+ միլիոն առաքված ծանրոցների եւ ավելի քան 1 միլիոն գրանցված օգտատերերի մասին։
• Տարեվերջին Globbing-ը հայտնել է Արաբկիր համայնքում սեփական մաքսային համալիրի գործարկման մասին, որի շնորհիվ ծանրոցները հաճախորդներին կհասնեն շատ ավելի արագ, սահուն ու հարմար ընթացքով
Ozon
• Երեւանում տեղի է ունեցել Ռուսաստանի ամենամեծ Ozon էլեկտրոնային առեւտրի հարթակի կազմակերպած «COM.E ON FORUM Երեւան» բիզնես ֆորումը։
• Մայիսին Ozon-ը հայտարարել է Հայաստանում առաջին ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին։ Երեւանում տեղակայված պահեստային համալիրը կիրականացնի առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլը՝ տարբեր կատեգորիաների ապրանքների ընդունումից մինչեւ ծանրոցների ձեւավորումը։
• Հունիսին Ozon-ը հայտնել է Հայկ Կարապետյանին Հայաստանում ընկերության ղեկավար նշանակելու մասին։
• Լրատվամիջոցները ներկայացրել են, թե ինչ պետք է իմանալ Ozon պատվերների հանձնման կետ բացելու համար:
• Ozon-ը հայտնվել է Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում:
• Ozon-ը անմասն չի մնացել տեխնիկական խնդիրներից: Առեւտրի հարթակի աշխատանքում խափանումներ են առաջացել, որոնք նկատելի են եղել նաեւ Հայաստանի օգտատերերի համար:
• Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ozon-ը հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում: Նշվում է, որ Ozon-ի շրջանառությունը Հայաստանում 2024 թվականի 3-րդ եռամսյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ: Այդ ժամանակահատվածում ընկերությունը մատակարարել է 371,5 մլն պատվեր՝ 1,5 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
MaxMonitor.am մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: