Արբիտրաժն ու հաշտարարությունը, հատկապես բիզնեսի ոլորտում հանդիսանում են վեճերի լուծման արդյունավետ եւ գերադասելի այլընտրանքային մեխանիզմներ։ Ներկայացնում ենք 10 ուշագրավ փաստ AMCA-ի՝ Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնի մասին։ 1. Որպես միջազգային հեղինակավոր մասնագետներով համալրված, Հոգաբարձուների եւ Արբիտրաժային խորհուրդներ ունեցող արբիտրաժային կենտրոն՝ AMCA-ն առաջինն ու միակն է Հայաստանում Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնն իր գործունեությունը մեկնարկել է 2023 թվականից՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների մշակույթը, ձեւավորել եւ բարձրացնել Հայաստանի՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման առաջատար հարթակի համբավը, նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ինչպես նաեւ ապահովել առավել բարենպաստ ներդրումային միջավայր։ Որպես իր տեսակով առաջին ու եզակի կառույց՝ AMCA-ն ունի միջազգային արբիտրներ՝ ըստ երկրների, ըստ լեզուների, ըստ մասնագիտացման։ 2. AMCA-ն Հայաստանում միակ արբիտրաժային կենտրոնն է, որն ունի մասնագիտացված Արբիտրաժային խորհուրդ՝ կազմված ոլորտի հեղինակավոր մասնագետներից ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրիցAMCA-ի՝ Արբիտրաժային խորհուրդը կազմված է 10 անդամից, որոնցից յուրաքանչյուրը ոլորտում ունի երկար տարիների փորձ, մասնագիտական հմտություններ եւ գիտելիքներ։ Արբիտրաժային խորհուրդն ապահովում է արբիտրաժի հետ կապված կարեւորագույն որոշումների կայացումը։ Արբիտրաժային խորհուրդը հաստատում է Կենտրոնի արբիտրների եւ քարտուղարությունն ապահովող անձանց վարքագծի կանոնները, կոնկրետ արբիտրաժային գործով ընդունում է որոշումներ, օրինակ, արբիտրի նշանակման, նրա բացարկի, արբիտրի փոխարինման, արբիտրաժային գործերի միացման եւ այլ հարցերի վերաբերյալ։3. AMCA-ն Հայաստանում միակն է, որ լավագույն փորձի հիման վրա մեկտեղում է արբիտրաժի եւ հաշտարարության իրականացումը Արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող եւ լայնորեն կիրառվող մեխանիզմներ են։ Արբիտրաժն օգտագործվում է ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար։ Արբիտրաժն առաջարկում է ավելի արագ եւ ճկուն մոտեցում, որոշումները կայացվում են անկողմնակալ եւ մասնագիտացված արբիտրների կողմից։ Հաշտարարությունը վեճերի լուծման ժամանակակից գործընթաց է, որտեղ չեզոք երրորդ կողմը՝ հաշտարարը, քննարկման եւ բանակցությունների միջոցով օգնում է հասնել համակողմանիորեն ընդունելի համաձայնության։ Հաշտարարությունը փոքր-ինչ տարբերվում է իր էությամբ, եւ օգնում է երկու կողմերին էլ win-win կարգավիճակով վեճից դուրս գալու։ Հաշտարարությունը նաեւ կարող է ծառայել որպես վեճի կանխարգելման եւ կայուն հարաբերություններ պահպանելու միջոց։ 4. AMCA-ի Արբիտրաժային կանոնների հիմքում ընկած են Միջազգային առեւտրային պալատի (ICC) արբիտրաժային կանոնները Միջազգային առեւտրային պալատի (ICC) արբիտրաժային կանոնները, անցնելով մշակման երկարատեւ ընթացք, կիրառվելով հազարավոր միջազգային արբիտրաժային գործերով եւ ըստ այդմ կրելով անհրաժեշտ փոփոխություններ, ձեւավորել են արբիտրաժային գործերի քննության ինստիտուցիոնալ եւ ճկուն կառուցակարգ։Նման կառուցակարգն ունենալով Կենտրոնի Արբիտրաժային կանոնների հիմքում, AMCA-ն հնարավորություն է ստանում միջազգային լավագույն փորձին համապատասխան ապահովել պատշաճ արբիտրաժային վարույթ թե՛ տեղական եւ թե՛ միջազգային գործերով։Բացի այդ, նման կանոնների կիրառումը ճանապարհ է հարթում Հայաստանի համար՝ լինելու արբիտրաժի համար նախընտրելի վայր, որտեղ վեճերը լուծվում են արագ, արդյունավետ եւ մասնագիտացված ձեւով։5. AMCA-ի Հաշտարարության կանոնների հիմքում միջազգային լավագույն փորձն է Կենտրոնի Հաշտարարության կանոնները նախագծվել են՝ հիմք ընդունելով միջազգային առաջատար հաստատությունների՝ ICC, ICSID, UNCITRAL, CEDR եւ այլնի կանոնները եւ լավագույն փորձը՝ դրանք ադապտացնելով տեղական պահանջներին։ Հաշտարարության կանոնները արտացոլում են հաշտարարության ինստիտուտի ժամանակակից եւ նորարարական մի շարք կարգավորումներ, ինչպիսիք են օրինակ համահաշտարարությունը եւ առցանց հաշտարարությունը։ Հաշտարարության կանոնների միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակումը դրանք եզակի են դարձնում Հայաստանում ինստիտուցիոնալ հաշտարարության ոլորտում։6. AMCA-ով վեճերի լուծման գործընթացը արբիտրաժի դեպքում չի գերազանցում 6 ամիսը Իրենց վեճի լուծումն AMCA-ին վստահելով՝ կողմերը հնարավորություն ունեն ընտրել գործի քննության ընթացակարգը, որը կարող է լինել ընդհանուր կարգով, կամ արագացված կարգով։ Ընդհանուր կարգով են քննվում այն գործերը, որոնցով հայցագինը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը կամ վեճն ունի միջազգային բնույթ. այս դեպքում վեճի լուծման առավելագույն ժամանակահատվածը 6 ամիսն է։ Արագացված ընթացակարգով են քննվում տեղական այն գործերը, որոնցով հայցագինը չի գերազանցում 10 մլն ՀՀ դրամը կամ այլ գործերով, երբ կողմերը գրավոր ձեւով համաձայնել են կիրառել արագացված ընթացակարգ։ 7. AMCA-ով վեճերի լուծումն ամբողջությամբ գաղտնի է, ներքին գործընթացները՝ արդար եւ թափանցիկ Արբիտրաժը միանգամայն կոնֆիդենցիալ է, սակայն տեսանելի ու թափանցիկ՝ իր գործընթացներում։ Վեճն արբիտրաժային կենտրոնի միջոցով լուծելու դեպքում կողմերը խնայում են ժամանակ, խուսափում երկարատեւ դատական գործընթացներից, իսկ իրենց գործն ամբողջությամբ մնում է կոնֆիդենցիալ՝ ինչպես որ պահանջում է արբիտրաժի իրականացումը։ Կենտրոնի Արբիտրաժային կանոններում հստակ ամրագրված է, որ արբիտրաժային վարույթին եւ վճռին առնչվող բոլոր հարցերը եւ փաստաթղթերը գաղտնի են պահվում։Հաշտարարությունը, ըստ Կենտրոնի Հաշտարարության կանոնների եւս մասնավոր եւ գաղտնի գործընթաց է։8. AMCA-ում հաղորդակցությունը եւ փաստաթղթերի հանձնումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, նիստերը կարող են անցկացվել առցանց եղանակով Ամբողջ աշխարհում արբիտրաժային մշակույթի զարգացման եւ տարածման համատեքստում կարեւոր բաղադրիչ է նորարար մոտեցումների ներդնումը, մասնավորապես՝ փաստաթղթերի հավաքագրման, դիմումի մշակման եւ բուն լսումների անցկացման համար էլեկտրոնային եւ թվային եղանակների կիրառումը։ AMCA-ն, հետեւելով Green arbitration-ի հայեցակարգին, ներդրել է ժամանակակից, հագեցած տեխնոլոգիաներ եւ հատուկ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս նիստերն անցկացնել առցանց եղանակով, այդպիսով ապահովելով կողմերի ժամանակի եւ հավելյալ ռեսուրսների խնայողությունը։ 9. AMCA-ն կարող է վեճեր լուծել ամենատարբեր ոլորտներում, տարբեր լեզուներով եւ ցանկացած կիրառելի օրենսդրությամբ AMCA-ն Հայաստանում այն եզակի կենտրոններից է, որը հնարավորություն է տալիս վեճեր լուծել տարբեր ոլորտներում, տարբեր լեզուներով եւ օրենսդրությամբ։ Օրինակ, Ֆրանսիայում կամ Իտալիայում ապրող մարդիկ, ովքեր ունեն վեճ, կարող են դիմել AMCA, անգամ առանց ֆիզիկապես ներկա գտնվելու, ընտրել իրենց վեճին համապատասխան արբիտր, կիրառելի օրենսդրություն եւ լուծել վեճը։ Արբիտրաժ կարող է իրականացվել առեւտրային, կառուցապատման, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ներդրումային, տեղեկատվական տեխնոլոգիաների, մտավոր սեփականության, ֆինանսաբանկային, կորպորատիվ, սպորտային, աշխատանքային եւ այլ ոլորտներում ծագած վեճերի դեպքում։ 10. AMCA-ն նպաստում է Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացմանն ու որպես մշտապես գործող հաշտարարական հաստատություն աջակցել է հաշտարարների վերապատրաստմանը Յուրաքանչյուր երկրի համար վեճերի այլընտրանքային լուծման կառույցների զարգացած լինելն ուղղակիորեն նպաստում է տվյալ երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը։ Ուստի AMCA-ն այս եւ առհասարակ տվյալ ոլորտի ու մշակույթի զարգացումն ընտրել է որպես գործունեության հիմնական նպատակ եւ տեսլական։ Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Արդարադատության նախարարության եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի համագործակցությամբ նոյեմբերի 17֊-24-ը կազմակերպվել էր գործող հաշտարարների ու հավակնորդների վերապատրաստման եւ ուսուցման պիլոտային դասընթացը, որը հաջողությամբ անցած հավակնորդները մասնակցել էին հաշտարարների որակավորման ստուգման երկու փուլերին: Արդյունքում՝ 14 նոր հաշտարարներ միացել են հաշտարարական համայնքին:Նպատակ ունենալով զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում՝ Կենտրոնն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր եւ միջոցառումներ, այդ թվում՝ սեմինարներ, աշխատաժողովներ, վերապատրաստման դասընթացներ արբիտրաժի, հաշտարարության եւ հարակից ոլորտներում՝ նախատեսված դատավորների, փաստաբանների, արբիտրների, տեսաբանների, ուսանողների, շահագրգիռ կազմակերպությունների եւ բնագավառով հետաքրքրված այլ անձանց համար։ Tweet Դիտում՝ 3166