ՖԻՆՔԱ Հայաստանն այսուհետ կներկայանա նոր խորհրդանիշով՝ Ռոլլի անվանմամբ, որի տեսլականն է ֆինանսական ծառայություններում լինել հոգատար, կայուն եւ վստահելի գործընկեր յուրաքանչյուր հաճախորդի համար։Նոր խորհրդանիշի գործարկումը «ՖԻՆՔԱ»-ն մեկնարկեց դեկտեմբերի 16-ին՝ Հայաստանում իր գործունեության 25-ամյակի առթիվ կազմակերպած միջոցառման ժամանակ: Իրենա Բալայանը եւ Վարդան Հարոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ռոլլին ռեբրենդինգ չէ, այլ նոր խորհրդանիշի մեկնարկ է: Ռոլլին խաղալիք է, որն արտաքին գործոնների ազդեցությամբ տատանվում է տարբեր ուղղություններով, բայց վերջում կայունանում եւ վերականգնում իր դիրքը: Այսպիսի անկայուն իրավիճակում են հայտնվում մեզանից շատերը, մեր հաճախորդները, կյանքի տարբեր փուլերում ենթարկվելով տատանումների, կորցնում են իրենց ֆինանսական կայունությունը եւ հայտնվում անելանելի իրավիճակում: «ՖԻՆՔԱ»-ի դերը նրանում է, որ այսպիսի իրավիճակներում լինի իր հաճախորդների կողքին, աջակցի նրանց եւ ֆինանսական տատանումների ընթացքում բերի կայունության: Սա է մեր խորհրդանիշի ամբողջ իմաստը»,- նշել է ՖԻՆՔԱ Հայաստանի մարքեթինգի վարչության ղեկավար Իրենա Բալայանը: Իրենա Բալայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս ՖԻՆՔԱ Հայաստանը 2024 թվականին կընթանա թվային նոր պրոդուկտների ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ, կմեկնարկի «ՖԻՆՔԱ» մոբայլ հավելվածը՝ հաճախորդների համար ապահովելով առավելագույն հարմարավետություն, արագություն եւ որակյալ սպասարկում։ «Նախկին 25 տարվա ընթացքում «ՖԻՆՔԱ»-ն հիմնականում ֆինանսական ծառայությունները մատուցել է ավանդական եղանակով՝ թվային տեխնոլոգիաների ոչ էական կիրառման միջոցով, մինչդեռ մեր օրերում թվային տեխնոլոգիաները համարվում են տնտեսության մի շարք ոլորտների, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների ոլորտի անբաժան մասը, հետեւաբար 2024 թվականին մեր գերնպատակն է առցանց վարկավորման համակարգի ներդրումը: Մեկնարկը տրված է եւ մենք հաշված շաբաթների ընթացքում արդեն կունենանք թվային վարկավորման սքորինգային համակարգի միջոցով որոշումների ավտոմատ կայացման նոր հարթակ»,- ասել է ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր գործառնական տնօրենը Վարդան Հարոյանը: Վարդան Հարոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ 25 տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկը ընկերության հաճախորդներն են, այն մարդիկ, որոնք վստահում են եւ «ՖԻՆՔԱ»-ի հետ են. «Մեր հաճախորդները նաեւ օգնում են զարգացնել մեր պրոդուկտները: Մենք շատ ենք կարեւորում նրանց կարծիքը եւ մի շարք ծառայություններ ու պրոդուկտներ մշակվում ենք հենց հաճախորդների հետ հետադարձ կապի շնորհիվ»: ՖԻՆՔԱ Հայաստանի թվային փոխակերպումը բջջային բանկային նոր հավելվածով հասանելի կլինեն Ամանորից հետո:«Մեր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել ՖԻՆՔԱ-ից տնից, գրասենյակից, մեքենայից՝ օգտագործելով բջջային հեռախոսը: Կունենան իրենց հաշիվները, ավելի մատչելի ձեւով կկարողանան դիմել վարկի համար եւ զբաղվել բիզնեսով: Մեր նպատակն է հեշտ եւ հարմարավետ դարձնել հաճախորդների համար բիզնես վարելը: Մենք գործ ունենք ցածր եկամուտ ունեցող անհատների հետ, ուստի շատ կարեւոր է նրանց օգնել մեծացնել իրենց եկամուտը, ակտիվները, ինչպես նաեւ ստեղծել աշխատատեղեր: Այս վերափոխումը մեզ թույլ կտա ունենալ ավելի շատ հաճախորդներ առաջիկա տարիներին»,- նշել է ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր տնօրեն Սթիվեն Հասսը: Վարդան Հարոյանը, Հարություն Չադրյանը եւ Սթիվեն Հասսը Լուսանկարը՝ ՖԻՆՔԱ ՖԻՆՔԱ Հայաստանն այժմ 30 մասնաճյուղ ու 300 թիմակից ունի ողջ հանրապետությունում եւ սպասարկում է ավելի քան 20 000 հաճախորդի, որոնցից շատերը մարզերում փոքր ֆերմերներ եւ գործարարներ են: Ընկերությունն այս տարիների ընթացքում նաեւ նշանակալի դեր է խաղացել Հայաստանի համայնքների զարգացման գործում, իրականացրել է տարբեր ծրագրեր՝ ուղղված կրթության, ֆինանսական գրագիտության եւ ձեռներեցության բարձրացմանն ամբողջ երկրում: Լուսանկարը՝ ՖԻՆՔԱ «Մենք գլոբալ ցանցի մի մասն ենք՝ գլոբալ միկրոֆինանսական կազմակերպություն, որը արդիականացված է աշխարհի 15 երկրներում: FINCA International-ը ոչ միայն փորձում են օգնել իր հաճախորդներին, այլեւ՝ նրանց համայնքներին, օրինակ՝ Արմավիրում հոկտեմբերին հիմնեցինք համակարգչային լաբորատորիա: «ՖԻՆՔԱ»-ն նաեւ մարդասիրական օգնության տեսքով տեղահանված արցախցիների կողքին է եղել»,- ասել է Սթիվեն Հասսը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է նոր խորհրդանիշին՝ ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր տնօրենը նշել է, որ դրանով ոչ միայն ցանկանում են նոր հաճախորդներ ներգրավել «ՖԻՆՔԱ», այլեւ ներկայիս հաճախորդներին ցույց տալ, որ իրենք այստեղ են՝ օգնելու դիմակայել ցնցումները եւ գոյատեւել դժվար ժամանակները: Tweet Դիտում՝ 12891