Cube Invest ներդրումային ընկերությունն այս տարի Global Banking & Finance Review միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «ՀՀ-ի ամենաարագ աճող բրոքերային ընկերություն»։ 2017 թվականին ստեղծված ընկերությունը հաճախորդներին տրամադրում է արտարժութային, բրոքերային, արժեթղթերի տեղաբաշխման, ռեեստրավորման եւ պահառուական ծառայություններ, հատուկ ուշադրություն է դարձնում պարտքային շուկաներին: Cube Invest ընկերության կորպորատիվ ծառայությունների տնօրեն Միքայել Մարգարյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է նոր նշաձող սահմանող մրցանակի եւ ընկերության զարգացման մասին։ Կորպորատիվ սպասարկումից դեպի մանրածախ հատվածCube Invest-ի ծառայությունները ժամանակին սահմանափակվում էին տեղական պարտքային շուկայում պարտատոմսերի հետ կապված գործառույթներով, հետո որոշում կայացվեց ընդլայնել ընկերությունը, դուրս գալ միջազգային շուկաներ եւ մատուցել ավելի ընդլայնված բրոքերային ծառայություններ։ Այսօր արդեն Cube Invest-ի միջոցով մեր հաճախորդները կարողանում են ձեռք բերել արտասահմանյան տարբեր հարթակներում թողարկված արժեթղթեր, այդ թվում՝ պարտատոմսեր, բաժնետոմսեր եւ այլն։ Ծառայությունների մեծ բլոկ են կազմում արտարժույթի փոխարկումները, տեղական շուկայում մեր այս ծառայությունից օգտվում են բազմաթիվ հաճախորդներ։ Միքայել Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս պահին մեր հաճախորդներն ավելի շատ կորպորատիվ են՝ իրավաբանական անձինք, ֆինանսական հաստատություններ, բայց մեզ տեսնում ենք նաեւ մանրածախ հատվածում։ Ակտիվ աշխատում եւ արդեն պատրաստ ենք մուտք գործել եւ որակյալ ծառայություններ մատուցել այդ շուկայում եւս։ Այս որոշումը կայացնելու համար երկար ժամանակ է պահանջվել։ Մանրածախ ոլորտ մտնելու համար պետք էր ունենալ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, եւ այս պահին արդեն ունենք այդ հնարավորությունը։Cube Invest-ը՝ ամենաարագ զարգացող բրոքերային ընկերությունԱյն, որ Global Banking & Finance Review միջազգային հեղինակավոր ամսագիրը Cube Invest-ը ճանաչել է «ՀՀ-ի ամենաարագ աճող բրոքերային ընկերություն», մեզ համար պարտավորեցնող է։ Կարելի է ասել՝ դրանով մեզ համար նոր նշաձող է սահմանվել։ Մեր որդեգրած սկզբունքները ոչ միայն թույլ չեն տա այդ նշաձողն իջեցնել, այլ հակառակը՝ ամեն ինչ կանենք այն էլ ավելի բարձրացնելու կամ առնվազն այդ նույն մակարդակում պահելու համար։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր ընկերության համար, նախեւառաջ, կարեւոր է մատուցվող ծառայությունների որակը, այդ պատճառով որդեգրել ենք հաճախորդակենտրոն մոտեցում։ Ֆինանսական ոլորտում ընդունված հասկացություն կա, որը կոչվում է «ֆիդուցիար պարտականություն», այսինքն՝ հաճախորդների շահերը միշտ վեր դասել ընկերության շահերից։ Սա կարեւոր էթիկա է ֆինանսական ոլորտի կազմակերպությունների համար, եւ մենք մշտապես փորձում ենք հավատարիմ մնալ դրան։ Թիմը մեծանում է, ծառայությունները՝ ավելանումCube Invest-ում աշխատում են փորձառու մասնագետներ, որոնք ֆինանսաբանկային ու արժեթղթերի առեւտրի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեն։ Վերջին մեկ տարում, ընկերության զարգացմանը զուգահեռ, Cube Invest-ի թիմը մի քանի անգամ մեծացել է։ Այս պահին ունենք 28 աշխատակից եւ պատրաստ ենք համալրումներ իրականացնել՝ ծառայությունների որակը պահպանելու, էլ ավելի լավացնելու եւ մատուցվող ծառայությունների թիվը մեծացնելու համար։ Միքայել Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս 2023 թվականը մեզ համար մեծ աճի տարի էր, ինչի մասին է վկայում նաեւ Global Banking & Finance Review-ի մրցանակը։ Անցնող տարին բավական հետաքրքիր էր նոր մարտահրավերների տեսանկյունից, որոնց հաղթահարումն էլ կոփում է ե՛ւ մասնագետներին, ե՛ւ ընդհանուր ընկերությանը։Գլոբալ մարտահրավերներըԱյս տարին, որքան էլ հետաքրքիր էր ձեռքբերումների, հաջողությունների մասով, նույնքան էլ բարդ էր։ Կարելի է ասել, որ վերջին «լավ» տարին, երբ մարդիկ ավելի հանգիստ էին, 2019 թվականն էր։ Դրանից հետո բազմաթիվ մարտահրավերներ են եղել՝ կորոնավիրուսի համավարակ, 44-օրյա պատերազմ։ Համավարակով պայմանավորված՝ գլոբալ ֆինանսական շուկայում եղել են տնտեսական խնդիրներ, ինֆլյացիայի բարձր մակարդակ, դրամավարկային քաղաքականությունների անընդհատ խստացում, շուկաներում որոշակի տուրբուլենտություն։ Միայն այս տարի, կարծես, սկսեցին դրամավարկային քաղաքականությունն առնվազն էլ չխստացնել, իսկ Հայաստանի դեպքում՝ մի փոքր մեղմել, բայց այս տարի էլ ունեցանք նոր պատերազմ եւ նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներ։ Միքայել Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Վերջին ժամանակահատվածում հաճախորդներն անընդհատ անհանգստություն են ունենում տարբեր իրադարձությունների պատճառով եւ մեզ համար կարեւոր է օգնել նրանց, որպեսզի կարողանան ճիշտ ներդրումներ անել։ Այս իրավիճակում Cube Invest-ի մասնագետները փորձում են իրենց ունեցած գիտելիքն ու փորձը կիրառել ի նպաստ հաճախորդների։ Ֆինանսական շուկաներում, առհասարակ, կանխատեսում անելը հեշտ չէ, հնարավոր չէ մեկ-երկու գործոն համադրելով որեւէ եզրակացություն անել, բայց մենք հաճախորդների հետ փորձում ենք կիսվել այն կանխատեսումներով, ռիսկերով, որոնք հնարավոր է տեսնել՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Միքայել Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Շուտով կգործարկենք երկու նոր հարթակ, որոնք հնարավորություն կտան մեր հաճախորդներին բրոքերային ծառայություններ մատուցել էլեկտրոնային առեւտրի շուկայում։ Հաճախորդները հավելվածի միջոցով կկարողանան միջազգային շուկաներում իրականացնել առեւտրային գործառույթներ, ձեռք բերել արժեթղթեր, արտարժույթ եւ այլն։ Ընկերության նորություններին մեր հաճախորդները կարող են տեղեկանալ մեր պաշտոնական կայքից եւ ֆեյսբուքյան էջից։Անի ԽչոյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 8257