Երևանում բացվել է Miele պրեմիում դասի կենցաղային տեխնիկայի փորձառության կենտրոնը

14.07.2023 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Զիգզագ ընկերությունը Հայաստանում ներկայացնում է գերմանական պրեմիում դասի «Miele» (Միլե) ապրանքանիշի նորաբաց փորձառության կենտրոնը՝ կենցաղային և խոհանոցային տեխնիկայի ամենալայն տեսականիով։ Փակ շնորհանդեսի ժամանակ ներկաները հնարավորություն ունեին ծանոթանալու ցուցադրված մոդելների ինովացիոն լուծումներին ու առավելություններին։

Բարձր որակով, տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումներով ու յուրօրինակ դիզայնով ճանաչելի դարձած բրենդի երևանյան սրահում կարելի է գտնել նույնիսկ այն ամենը, ինչն իր ֆունկցիոնալությամբ նորություն կարող է լինել հայաստանյան շուկայում՝ սառնարաններ, փոշեկուլներ, լվացքի մեքենաներ և չորանոցներ, սալօջախներ/գազօջախներ, արդուկներ, օդաքաշ պահարաններ, վառարաններ, ջեռոցներ, սրճեփ մեքենաներ, սպասք լվացող մեքենաներ, մաքրության պարագաներ, խոհանոցային մի շարք այլ պարագաներ։

Miele տեխնիկայի գլխավոր առավելությունները

Անփոփոխ որակ՝ ավելի քան 120 տարի․ ընկերությունը երաշխավորում է հուսալիություն և երկարակեցություն։

Ինովացիոն տեխնոլոգիաների կիրառում՝ ապահովելու համար հարմարավետ կյանքին նպաստող օգտակար գործառույթներ։



Էրգոնոմիկ կառուցվածք․ ընկերության մասնագետները ջանք չեն խնայում՝ ստեղծելու համար ցանկացած ինտերիերին համահունչ, կոմպակտ տեխնիկա։

Բազմաֆունկցիոնալություն․ Miele խոհանոցային տեխնիկան համալրված է ոչ միայն ստանդարտ ռեժիմներով ու ծրագրերով, այլև ներկայանում է ընդլայնված հնարավորություններով՝ ամենախելահեղ գաստրոնոմիկ փորձառությունների համար։

Ինչպես սկսվեց ամենը

Miele բրենդի պատմությունը սկիզբ է առնում 1899 թվականից, երբ հիմնադիրներ Կառլ Միլեն և Ռեինհարդ Զինկմանը սկսեցին կրեմի տարանջատիչների ու կարագի ջեռոցների արտադրությունը։ 1914 թվականին բրենդը ներկայացրեց իր առաջին էլեկտրական լվացքի մեքենան։

60-80-ական թվականներին Miele-ն մուտք գործեց միջազգային շուկա՝ առաջարկելով էներգարդյունավետ, որակյալ և երկարակյաց կենցաղային ու խոհանոցային տեխնիկա՝ ներառելով արտադրանքի առաջնակարգ որակն ու գերմանական մեքենաշինությունը։



Պրեմիում դասի Miele ապրանքանիշը մուտք է գործել հայկական շուկա 2006 թվականին՝ «Զիգզագ» ընկերության շնորհիվ, որն ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Իսկ 2016-ին Չարենցի փող․ 24 հասցեում բացվեց Miele դիզայն ստուդիայի ցուցասրահը։ Այսօր արդեն Երևանում սկսել է գործել Հայաստանի համար բացառիկ ձևաչափով փորձառության կենտրոն՝ Miele Experience Center-ը: Այստեղ հաճախորդների համար կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող Miele բրենդի տեխնիկայի աշխատանքի ցուցադրություններ, որի արդյունքում այցելուները կկարողանան համոզվել տեխնիկայի որակական հատկանիշներում, կտեսնեն՝ ինչպես ճիշտ օգտագործել սարքերը։

Ապրանքանիշը վերջին 120 տարիների ընթացքում շարունակում է հավատարիմ մնալ իր «Immer Besser» (Ավելի ու ավելի լավ) կարգախոսին․ այդ մասին հավաստում են իր դասում լավագույնը լինելու վերաբերյալ բազմաթիվ մրցանակներն ու վկայականները: Իհարկե, ամենակարևոր չափանիշն ամբողջ աշխարհում միլիոնավոր հաճախորդների վստահությունն է։



Ընդգծենք՝ Miele տեխնիկայի գնումը նաև էկոլոգիապես մաքուր լուծում է: Այն արտադրում է տեխնիկա, որը սահմանում է նոր չափանիշներ էլեկտրաէներգիայի, ջրի ու լվացող միջոցների սպառման տեսանկյունից և միաժամանակ խնայում է հաճախորդի գումարը:

Ապրանքանիշի նորություններին կարող եք հետեւել zigzag.am կայքում, Ֆեյսբուքում եւ Ինստագրամում:  

Աստղիկ Իսկանդարյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 17544
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW