Yerevan Tech Forum 2K23-ը մայիսի 19-ին եւ 20-ին Երեւանում էր համախմբել գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու թվային փոխակերպման միտումները։ Ամենամյա ֆորումն այս տարի անցկացվում էր «Թվային փոխակերպում։ Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրով:Միջոցառման գլխավոր գործընկերն էր Telcell վճարահաշվարկային ընկերությունը, 5G գործընկերը՝ Converse Bank-ը, 4G գործընկերը՝ Evoca Bank-ը։ Միջոցառման կազմակերպիչը Skill-Event Marketing Company-ն էր: Լուսանկարը՝ Մեդիամաքս Banks.am-ը ներկայացնում է բացման արարողության եւ «Հանրային հատվածի թվային փոխակերպում. կառուցելով կայուն ապագա» խորագրով պանելային քննարկման առանցքային հատվածները։Թվային լուծումները՝ հանրային կյանքումԱրտյոմ Ղազարյան, Telcell ընկերության կոմերցիոն տնօրենՄեր ընկերությունը շուրջ 16 տարի շուկայում է եւ դիրքավորվում է որպես ամենախոշոր վճարահաշվարկային ընկերություն։ Շատերի համար մենք ամենալայն տերմինալային ցանց եւ ամենակիրառական էլեկտրոնային դրամապանակ ունեցող ընկերությունն ենք: Այսօր մենք ներկայացնում ենք թվային մի հետաքրքիր էկոհամակարգ, որտեղ կան բազմաֆունկցիոնալ եւ բազմատեսակ պրոդուկտներ, ինչպես բիզնես ներկայացուցիչների համար, այնպես էլ անհատների, ֆինանսական կազմակերպությունների եւ պետական հատվածի համար: Վերջերս մեր թվային լուծումները մուտք գործեցին նաեւ հանրային ծառայությունների մատուցման տիրույթ, որը մեծ խթան կհանդիսանա ապագայում առավել հարմարավետ, առավել ճկուն ծառայություններ մատուցել հանրությանը: Արտյոմ Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այնուամենայնիվ, թվային ցանկացած լուծումների եւ գործընթացների հիմքում մարդիկ են, եւ մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը, հեղինակավոր խոսնակների ներկայությունը նման միջոցառումներին, միմյանց հետ մտքերի փոխանակումը միշտ կարող է բերել հետաքրքիր եւ ժամանակակից գործիքների ստեղծմանը: Telcell-ը եղել է, կա եւ միշտ կլինի թվայնացման եւ տեխնոլոգիական զարգացման առաջնագծում: Դիրքավորվելով որպես ազգային դրամահաշվարկային ընկերություն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս հարմարավետ եւ ժամանակակից դարձենք տարատեսակ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:Իրինա Գասպարյան, Telcell ընկերության թվային տրանսֆորմացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ես համարում եմ, որ Telcell-ը թվային փոխակերպման նախահայրերից է Հայաստանում։ Այսօր այն ներկայանում է նորովի եւ շարունակում է իր գործունեությունը փոխակերպման մեջ։ Իրինա Գասպարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ներկայում իրականացնում ենք անկանխիկ վճարման համակարգի ներդնումը մետրոյում եւ ավտոբուսներում։ Շատ շուտով բոլորս կկարողանանք բոլոր երթեւեկել այդ եղանակով։ Երեւանում համար 1 ավտոբուսով երթեւեկողները արդեն կարող են օգտվել անկանխիկ վճարման հնարավորությունից, իսկ մինչեւ տարվա վերջ կունենանք այս համակարգի ամբողջական ներդրումը։Ֆինտեխը եւ բանկը՝ իրար փոխլրացնողԱհարոն Լեւոնյան, Կոնվերս Բանկի թվային փոխակերպման եւ նորարարությունների հանձնաժողովի նախագահ Բանկային համակարգում թվային փոխակերպման առաջնային պահանջը գալիս է հաճախորդից։ Փոխվել են նրանց կարիքները։ Մեր առօրյա են մտել էլեկտրոնային դրամապանակները, օնլայն բանկինգը ու հաճախորդի պահանջն է, որ ստիպում է բանկերին փոխվել։ Մրցակցային դաշտում մնալու եւ սպասարկելու համար բանկերը պարտավոր են փոխակերպվել։ Կոնվերս բանկը ներդրում է կատարում թվային փոխակերպման բնագավառում եւ, եթե այդ գործընթացը բաժանենք փուլերի, ապա առաջինն այդտեղ բիզնես մոդելի եւ ընդհանրապես մտածելակերպի փոփոխության փուլն է։ Ահարոն Լեւոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է թվային տրանսֆորմացիայի գործընթացի հետեւանքով բանկերում մարդկային գործոնի վերացման մտահոգություններին՝ ասեմ, որ մարդկանց փոխելը ավտոմատներով եւ ռոբոտներով միանգամից չի կարող լինել։ Տրանսֆորմացիայի արդյունքում փոխվելու է բանկերի սպասարկման ոճը, դրված խնդիրները, ինչը երբեք չի նշանակում, որ մարդու դերը վերանալու բանկում։ Բանկերն ավելի շատ վերածվելու են տեխնոլոգիական կենտրոնների, իսկ ֆինտեխը եւ բանկը ոչ թե իրար մրցակից են լինելու, այլ՝ փոխլրացնող, քանի որ բանկային ծառայությունները հնարավորություն են տալիս ֆինտեխ ընկերություններին օգտագործել բանկերի ենթակառուցվածքները՝ իրենց ծառայությունները հաճախորդին հասցնելու համար։ Իսկ այս պրոցեսի մեջ շարժիչ ուժը կրկին հաճախորդն է։ Գարեգին Գեւորգյան, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման վարչության տնօրեն Մեր բանկային համակարգը բավականին ճկուն է, բազմաթիվ փորձություններով անցած եւ փաստացի ցույց է տվել, որ կարող է դիմակայել բազմաթիվ խնդիրների եւ հաջողությամբ հաղթահարել։ Գարեգին Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է նոր տեխնոլոգիաներին՝ բնականաբար կազմակերպությունները շատ արագ որդեգրում են այդ տեխնոլոգիաները, որոնք ունեն հստակ նպատակ եւ որոշակի օգուտ են տալիս մարդկանց։ Yerevan Tech Forum-ը՝ երկխոսության հարթակՍերգեյ Ուսնունց, Skill Event Marketing Company հիմնադիր Թվային տեխնոլոգիայի ոլորտը չի զարգանա առանց պետական կառույցների, մասնավոր սեկտորի եւ հասարակական կազմակերպությունների ներդաշնակ աշխատանքի։ Այս ֆորումը եւս չէր կայանա, եթե չլինեին պետական, մասնավոր հատվածների եւ հասարակական կազմակերպությունների ներդաշնակությունը։ Մեր այս հարթակը կդառնա երկխոսության հարթակ: Սերգեյ Ուսնունցը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս տարի թվային փոխակերպման թեման ենք ընտրել, քանի որ կորոնավիրուսի համավարակից հետո անկախ մեզնից մտանք թվային փոփոխությունների մեջ, որին շատերս անպատրաստ էինք, ինչը ցավալի պրոցես է: Փոխակերպման գործընթացում եւ պետությունն է, եւ մասնավորը եւ հասարակությունը: Մենք չունենք բաղադրատոմս, որին հետեւելով, կարողանանք կարգավորել խնդիրները։ Այս տարի որոշեցինք ֆորումի հարթակն օգտագործել այս երեք համայնքների երկխոսության համար։ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ ԽաչատրյանՀայաստանի կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի եւ տեխնոլոգիաների հիման վրա հասանելի, արդյունավետ, անվտանգ եւ հուսալի ծառայությունների ապահովումը, որն ուղղված կլինի Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից ամենակարեւորը համարում ենք Հայաստանի թվայնացման 21-25 թվականների ռազմավարության ընդունումը, որտեղ սահմանված են զարգացման հիմնական ուղղությունները, թվայնացման միասնական ստանդարտները եւ հիմնարար պայմանները, ինչը հնարավորություն կտա, որ տարբեր համակարգեր միասին արդյունավետ համակեցված լինեն եւ աշխատեն: Այս պահի դրությամբ որոշակի գործընթացներ արդեն իսկ թվայնացված են, բայց ապահովված չէ այդ փոխգործելիության սկզբունքը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում։ Ռոբերտ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նախարարությունն արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ եւ դրանց կիրառման ուղեցույցները։ Ստեղծվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամը, որը պետք է համակարգի երկրում տեղի ունեցող թվայնացման գործընթացը եւ որը շատ մեծ ուշադրություն է դարձնում իմ նշած փոխգործելիության սկզբունքի պահպանմանը։ Ընթացքի մեջ են նաեւ թվային նույնականացման համակարգերի բարեփոխումների գործընթացը եւ մշակման փուլում են գտնվում կիբերանվտանգության եւ տվյալների քաղաքականության ձեւավորման հայեցակարգերը, որոնք պետք է լինեն այն հիմքը, որի վրա կառուցվելու է թվայնացման գործընթացը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան Հայաստանի տնտեսությունը այս մեկ տարվա ընթացքում բավականին բուռն զարգացում է ապրել եւ անցած տարվա տվյալներով 12,6% աճ է արձանագրվել, որի արդյունքում մեր տնտեսությունը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։ Տնտեսական աճի ապահովման գլխավոր մասնակիցներն են տեխնոլոգիական եւ ֆինանսական ոլորտները, որոնք աճել են 50%-ով: Վահան Քերոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Թվային փոխակերպումը արտադրողականության բարձրացման գլխավոր շարժիչներից մեկն է, որոնց միջոցով ընկերությունները էապես բարձրացնում են իրենց արտադրողականությունը: Այսօր մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ ընկերությունների 91%-ը դեռ թվային առումով հասուն չեն, այսինքն՝ մարդկային գործոնը, ֆիզիկական աշխատանքը դեռ մեծ թափով օգտագործվում է այն տեղերում, որտեղ կարելի է թվայնացվել:Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել թվային փոխակերպման օժանդակության եռափուլ ծրագիր, որը շուտով կքննարկվի եւ կհաստատվի, որով մենք ընկերություններին առաջարկելու ենք վերցնել խորհրդատվություն, որպեսզի իրենց ընկերության տեսանկյունից հասկական՝ ինչ է թվային տրանսֆորմացիան, երկրորդ փուլով՝ սուբսիդավորվող վարկ, երրորդով՝ հաջողության դեպքում որոշակի «հաջողության վճար կամ քեշբեք», որը թույլ կտա նվազեցնել իրենց կատարած ներդրումները թվային փոխակերպման մեջ:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 24122