«Մետաքսյա» առաջարկներ. 10 000-հոգանոց միջոցառում կամ առանձնատուն Կախեթիում

03.05.2023 | 20:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցի կառավարիչ Ալեքս Կոբելաշվիլին պատմում է, թե ինչպես էին 2022 թվականի աշնանը Ալեքսանդր Ճավճավաձեի տոհմական կալվածքում հյուրընկալել վրացական TBC Bank-ի 10 000 աշխատակիցներին: Անցել է մոտ կես տարի, սակայն Ալեքսի հիշողությունները դեռ թարմ են. խոստովանում է, որ միջոցառմանը նախորդող գիշերներին լարվածությունից չէր կարողանում քնել:



«Կարծես, հատուկ գործողություն լիներ: Միայն լոգիստիկան առանձին վերցրած բարդ խնդիր էր. 150 ավտոբուս պետք է ժամաներ եւ պետք է այնպես կազմակերպեինք, որ խցանումներ չլինեին եւ բոլորը հասցնեին ժամանակին տեղ հասնել», - հիշում է Ալեքսը:

Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցը վրացական Silk Road Group խմբի մեջ մտնող Silk Hospitality ընկերության «մարգարիտն» է:



2007 թվականին Silk Road Group-ի հիմնադիր Գեորգի Ռամիշվիլին եւ նրա ղազախ գործընկեր Եռկին Տատիշեւը որոշեցին նոր կյանք հաղորդել վրացի մտավորական, բանաստեղծ եւ ռազմական գործիչ Ալեքսանդր Ճավճավաձեի կալվածքին, որը գտնում է Կախեթիի շրջանի սրտում ՝Ծինանդալի գյուղում:



Այս տարիների ընթացքում 60 միլիոն դոլար է ներդրվել Tsinandali Estate-ում, որը ներառում է Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարանը, խաղողի այգիները, գինու գործարանը, Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցը եւ վերջերս բացված Park Hotel-ը:

Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցը բացվել է 2018 թվականին եւ այս տարածաշրջանի առաջին հինգաստղանի հյուրանոցն է: Այն կառավարում է Silk Hospitality-ն, որը մեծ փորձ է կուտակել Թբիլիսիի Radisson Blu Iveria եւ Բաթումիի Radisson Blu Batumi հյուրանոցների կառավարման շնորհիվ:



Tsinandali Estate-ի առանձնահատուկ հպարտությունը բացօթյա ամֆիթատրոնն է եւ մեծ փակ սրահը: Առաջինը տեղավորում է 1 200, երկրորդը՝ 800 հանդիսատես: Այս սրահներում է 2019 թվականից անցկացվում է դասական երաժշտության Tsinandali Festival փառատոնը, որին ամեն տարի մասնակցում են առաջին մեծության աստղեր:



Սրահներում հաճախ անցկացվում են կոնֆերանսներ, կորպորատիվ միջոցառումներ, հարսանիքներ: Մեր այցելության օրերին Ալեքս Կոբելաշվիլին եւ իր թիմը պատրաստվում էին դիմավորել արտասահմանցի VIP-հյուրերին, որոնք Tsinandali Estate-ը ընտրել էին ծննդյան տոնակատարություն անցկացնելու համար:



Թբիլիսիից Ծինանդալի ընդամենը 2 ժամ է ավտոմեքենայով, եւ Tsinandali Estate-ի կառավարիչներն ասում են, որ պատրաստ են հյուրընկալել հայաստանցի հյուրերին՝ ինչպես մասնավոր հանգստի, այնպես էլ կորպորատիվ միջոցառումների համար:



Այստեղ հետաքրքիր առաջարկ ունեն նաեւ նրանց համար, ովքեր դիտարկում են Հայաստանից ոչ շատ հեռու անշարժ գույք ձեռք բերելու տարբերակները:

Tsinandali Estate-ի տարածքում մեկնարկել է 25 առանձնատների վաճառքի ծրագիրը: Դրանք կառուցվելու են միացյալ ճարտարապետական հորինվածքով եւ գտնվելու են կալվածքի տարածքում գտնվող խաղողի այգիների եւ գինեգործարանի հարեւանությամբ:



Մանրամասները հասանելի են այստեղ. https://tsinandaliestatevillas.com/

Tsinandali Estate-ի յուրահատկությունն այն է, որ այն հասանելի է նաեւ երիտասարդների, մասնավորապես, ուսանողների համար: Մի քանի տարի առաջ բացված Park Hotel-ը մատչելի գներ է առաջարկում, սակայն հյուրերին հասանելի է Tsinandali Estate-ի ողջ ենթակառուցվածքը՝ ռեստորանները, երկու լողավազանները, թենիսի կորտերը, հսկայական պատմական այգին:



Silk Hospitality-ն մեծ ծրագրեր ունի նաեւ Թբիլիսիում: Radisson Blu Iveria-ի անմիջական հարեւանությամբ տեղակայված հեռագրատան շենքում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները՝ երկու տարվա ընթացքում այստեղ կբացվի նոր հյուրանոց՝ եւս Radisson բրենդի ներքո:

Արա Թադեւոսյան
Դիտում՝ 53694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW