CITY քոլեջը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2012-ից: Այն Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետն էր, իսկ 2021-ից հանդիսանում է բրիտանական առաջատար համալսարաններից մեկի՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը: Ի՞նչ ազդեցություն է ունեցել կրթությունը Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններից մեկում՝ երեք հայ ուսանողի կյանքում։ Պատմում ենք նրանց ձեռքբերումների մասին։Հիմնելով ՄՌԿ կազմակերպություն«Humanizzed» ընկերությունը հիմնելու որոշումը Մարիա Կարապետյանը կայացրեց Շեֆիլդի Executive MBA ծրագրում սովորելու տարիներին։Մարիան առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, բայց արդեն մագիստրատուրայում սովորելիս նախընտրել էր տնտեսագիտությունը։Լեզվաբան-տնտեսագետը սակայն, հետագայում որոշել էր աշխատել արդեն երրորդ՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Մարիա Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պատմում է, որ կարիերան սկսել էր միջազգային ընկերությունում՝ ամենացածր օղակից, հետո դարձել բաժնի ղեկավար։«Ինձ շատ դուր է գալիս այս մասնագիտությունը, սիրում եմ աշխատել մարդկանց հետ։ Հաշվի առնելով միջազգային ընկերությունում աշխատելու իմ փորձը եւ կուտակած գիտելիքը, հասկացա, որ ժամանակն է ստեղծելու սեփական ընկերությունս ու կրթելու շուկան, օգնելու՝ մասնագետներ աճեցնելու հարցում։ Ափսոսում եմ, որ ավելի շուտ չէի նախաձեռնել այս ամենը», - անկեղծանում է Մարիան։«Humanizzed»-ը շուկայում է մեկ տարի։ Այն մարդկային ռեսուրսների կառավարման աութսորսային կազմակերպություն է, հանդես է գալիս մարդկային ռեսուրսների կառավարման ծառայությունների ամբողջական փաթեթով՝ ռեսուրսների ներգրավում, թրեյնինգների անցկացում, կառավարում։Կազմակերպության մշտական հաճախորդները ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, ՏՏ կազմակերպություններից են։«Մեր թիմն այս պահին այնքան էլ մեծ չէ, բայց պատրաստվում ենք ընդարձակվել։ Մեզ համար շատ կարեւոր է, որ մարդիկ կարեւորում են մարդկային ռեսուրսների կառավարման ծառայությունն ու մասնագետներին։ Շուկայում գրեթե դժվարություն չունենք, միակ բարդությունը մարդկանց բացատրելն է, թե ինչու պետք է օգտվեն մեր առաջարկած ծառայությունից եւ ինչու է այն կարեւոր»։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ըստ Մարիայի, սեփական կազմակերպությունը հիմնելու գործում շատ մեծ է եղել Շեֆիլդի համալսարանի դերը։ Հեղինակավոր համալսարանում սովորելու որոշումը Մարիան կանխամտածված չի կայացրել։«Շեֆիլդի մասին շարունակ ընկերներս էին պատմում։ Ես ուսումս շարունակելու որեւէ պլան չունեի, որոշել էի ուղղակի փորձել եւ ստացվեց։ Մինչեւ հիմա շատ շնորհակալ եմ իմ այդ որոշման համար, որովհետեւ դասախոսներս ինձ շատ են ոգեւորել եւ օգնել։ Մինչեւ այսօր նրանց հետ շարունակում եմ շփվել եւ խորհրդակցել»։Ստեղծելով «M.A.M» հարթակըՄելինեն եւ Մարինեն քույրեր են, սիրում են ամեն ինչ միասին անել, որոշումների մեծ մասը միասին են կայացնում, ինչպես, օրինակ՝ Շեֆիլդի Executive MBA ծրագրում կրթությունը շարունակելը։ Մարինե եւ Մելինե Ղազարյանները Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ընդունվելուց հետո մենք նույն խմբում ենք սովորել, եւ «M.A.M»-ը հիմնելու գաղափարը ծնվել է հենց այդ ժամանակ։ Երբ ամեն ինչ դեռ միայն գաղափար էր ու հեռակա պլան, մեզ սկսեցին ոգեւորել բոլորը՝ թե դասախոսները, թե ուսանողները, դա շատ տպավորիչ էր», - պատմում է Մարինեն։Այս ծրագրի մասին խոսելիս երկու քույրերն էլ համակարծիք են՝ այստեղ յուրաքանչյուրը գալիս է իր դրդապատճառով եւ հարցադրումներով՝ մեկը գալիս է հասկանալու, թե ինչ է ուզում անել հետագայում, մյուսն ուզում է փոփոխություններ եւ նոր գիտելիքներ մասնագիտական կյանքում, երրորդն ուզում է վերաիմաստավորել մասնագիտական ուղին եւ գտնել իրեն։ Մարինե Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Շեֆիլդում քո ունեցած բոլոր գիտելիքները գտնում են իրենց անհրաժեշտ պահոցն ու դասավորվում ըստ դարակների։ Այդ ժամանակ դու սկսում ես հասկանալ՝ ինչ գիտես, ինչու եւ ինչպես օգտագործել»,- ասում է Մարինե Ղազարյանը։ Կրթությունն ավարտելուց հետո սկսվեց կրթության ընթացքում մտահաղացված նախագիծը կյանքի կոչելու փուլը։«Մենք հասկացանք, որ այն ինչ ուզում ենք ստեղծել, հեռու է զուտ բիզնես լինելուց, դա ազգային ինքնորոշման, ազգային ինքնության պահպանումն ապահովելու տարբերակ է։ Մեզ հետ սովորող ուսանողներն էլ կիսում էին այս տեսակետը։Լսելով նախագծի այս նպատակի մասին՝ փայլուն աչքերով շատ էին մեզ ոգեւորում», - անկեղծանում է Մելինե Ղազարյանը։ Մելինե Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ըստ քույրերի, սա նաեւ ՏՏ ոլորտի նորարական գաղափար է, որը համախմբում է միանգամից մի քանի նոր գաղափար։«Covid-2019 համավարակի ընթացքում ավելի քան երբեւէ տարածվեցին ու ճանաչելի դարձան առցանց կրթության հնարավորությունները։ Մեզ համար պարզ դարձավ, որ «M.A.M» հարթակը, որը կյանքի ենք կոչում՝ ներառելու է եւ ժամանակակից ՏՏ հնարավորությունները, եւ 21-րդ դարի երեխայի հնարավորությունները, եւ նրա ոչ Հայաստանում ապրելու հանգամանքը»,- պատմում է Մելինե Ղազարյանը։ Մելինե Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս ամենի արդյունքում կյանքի կոչվեց ու կենսական ակտիվ շրջանն է ապրում «M.A.M» կրթական նախաձեռնությունը։ Այն տարբեր մասնագետների օգնությամբ, նախապես մշակված ծրագրերով, աշխարհասփյուռ հայերին սովորեցնում է խոսել, գրել, ճանաչել հայերենը, հայոց պատմությունը, մշակույթն ու ավանդույթները:Մելինեի եւ Մարինեի հիմնադրած «M.A.M» կրթական հարթակը ոչ միայն հայերենի, այլեւ աշխարհագրության, պատմության ու գրականության առցանց դասեր է առաջարկում հայերենի իմացության տարբեր տարիք ու մակարդակ ունեցող երեխաներին ու մեծահասակներին։ Մարինե Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Քիչ չէին մարդիկ, որոնք պնդում էին, որ սա անիմաստ գաղափար է, որ նման բաներ արդեն կան եւ այլն։ Իրականում մենք շնորհակալ ենք այդ մարդկանց, որովհետեւ մենք ամեն ինչ արեցինք նրանց հակառակը ապացուցելու համար», - անկեղծանում են Մելինեն եւ Մարինեն։Executive MBA ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապվել Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY քոլեջի երեւանյան գրասենյակի հետ +37493 909 349 հեռախոսահամարով (նաեւ Viber եւ WhatsApp) ։Լուսին ՄկրտչյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 29943