Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի 2021թ. արդյունքների ամփոփում RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 22 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր, հանքարդյունաբերություն եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA): 12.02.2021 | 12:01 Ռուբեն Մելիքյան. Բանկերի շահութաբերության բարելավման բազմազան ուղիներ կան Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի ` 2021 թվականի հիմնական ֆինանսական ցուցանիշները: Զուտ շահույթ- 2021 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 87 մլրդ ՀՀ դրամ, ինչը 33 մլրդ ՀՀ դրամով կամ 62%-ով ավել է, քան 2020 թվականի ընթացքում գրանցված արդյունքը։ - 2021 թվականի ընթացքում վարկային կորուստների պահուստին կատարված մասհանումները 56 մլրդ ՀՀ դրամով ավելի քիչ են կատարվել, քան 2020 թվականի ընթացքում։- 2021 թվականին երեք բանկեր (Ամերիաբանկ, Արդշինբանկ եւ Ակբա բանկ) արձանագրել են Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի 50%-ը։ Զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ միջին հարաբերակցության (ROAE)- Բանկային համակարգի ROAE ցուցանիշը 2021 թվականի ընթացքում աճել է 51%-ով (6.3%-ից՝ 9.5%)։ - Բանկային համակարգի սեփական կապիտալը 2021 թվականի ընթացքում աճել է 8.8%-ով եւ 31.12.2021թ. դրությամբ կազմել 958 մլրդ ՀՀ դրամ։ - 2021 թվականին Հայաստանի բոլոր բանկերն ունեցել են դրական ROAE ցուցանիշ։ Վարկային պորտֆել- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2021թ. ընթացքում մնացել է գրեթե անփոփոխ (նվազում 0.5%)։- Առ 31.12.2021թ․ ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.027 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 57%-ը։ - Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Կոնվերս Բանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 61%-ը:- Ամերիաբանկի մասնաբաժինն ամենամեծն է՝ 16.7%: Հաճախորդների ընթացիկ հաշիվներ եւ ավանդներ- Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները 2021թ. ընթացքում աճել են 298 մլրդ ՀՀ դրամով, կամ 8.4%-ով։- Առ 31.12.2021թ․ ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները հավասար են 3.869 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում են ընդհանուր պարտավորությունների 63%-ը։ Պարտատոմսեր- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2021թ. աճել է 14.6 մլրդ ՀՀ դրամով, կամ 3.4%-ով եւ կազմում է 446 մլրդ ՀՀ դրամ։- 17 գործող բանկերից պարտատոմսեր թողարկել են 12-ը։ Ընդհանուր կապիտալ- 2021թ. ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 78 մլրդ ՀՀ դրամով, կամ 9%-ով ու կազմել 958 մլրդ ՀՀ դրամ։- Առ 31.12.2021թ. կանոնադրական կապիտալը (ներառյալ էմիսիոն եկամուտը) կազմել է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 59%-ը եւ հավասար է 563 մլրդ ՀՀ դրամի։- Առ 31.12.2021թ. կուտակված շահույթը (ներառյալ գլխավոր պահուստը) կազմել է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 38%-ը եւ հավասար է 370 մլրդ ՀՀ դրամի։- Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել են վեց բանկ՝ ընդհանուր գումարով 12.4 մլրդ ՀՀ դրամ (Ինեկոբանկ՝ 7.5 մլրդ ՀՀ դրամ, Ակբա բանկ՝ 2.5 մլրդ ՀՀ դրամ, Հայէկոնոմբանկ՝ 1.27 մլրդ ՀՀ դրամ, Evocabank` 571 մլն ՀՀ դրամ, Յունիբանկ` 412 մլն ՀՀ դրամ եւ Արդշինբանկ` 170 մլն ՀՀ դրամ)։- Առ 31.12.2021թ. վերագնահատման պահուստները կազմել են Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 3%-ը եւ հավասար են 25.6 մլրդ ՀՀ դրամի։ 2021թ. ընթացքում վերագնահատման պահուստները նվազել են 43%-ով։ 2021թ. համար ՀՀ բանկային համակարգի արդյունքներ՝ ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2021թ. 9 ամիսների ժամանակահատվածի համար ՀՀ բանկային համակարգի արդյունքներ՝ ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2021թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքներ՝ ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2021թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքներ՝ ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 55719