Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի 2021թ. 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփում RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 15 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր, հանքաարդյունաբերություն եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA): 12.02.2021 | 12:01 Ռուբեն Մելիքյան. Բանկերի շահութաբերության բարելավման բազմազան ուղիներ կան Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները` 2021թ. 1-ին կիսամյակի համար: Զուտ շահույթ- 2021 թվականի 1-ին կիսամյակում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 40.7 մլրդ ՀՀ դրամ, ինչը 0.1%-ով ավել է 2020 թվականի 1-ին կիսամյակում գրանցած արդյունքից։ - Նույն ժամանակահատվածում վարկային կորուստների պահուստին կատարված զուտ մասհանումներն աճել են 6 մլրդ ՀՀ դրամով (կամ 17%-ով)։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Վարկային պորտֆել- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2021թ. 1-ին կիսամյակում նվազել է 3.1%-ով։- Առ 30.06.2021 ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 3.922 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 58%-ը։- Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions - Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ, ԱԿԲԱ Բանկ, Կոնվերս Բանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 62%-ը:- Ամենախոշոր 3 բանկերի (Ամերիաբանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 48%-ը:- Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 17.4%: Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Հաճախորդների ընթացիկ հաշիվներ եւ ավանդներ- Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները 2021թ. 1-ին կիսամյակում աճել են 43 մլրդ ՀՀ դրամով, կամ 1.2%-ով։- Առ 30.06.2021թ․, ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները հավասար են 3.614 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում են ընդհանուր պարտավորությունների 62%-ը։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Պարտատոմսեր- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդն աճել է 2021թ. 1-ին կիսամյակում 16 մլրդ ՀՀ դրամով, կամ 4%-ով։- 2021թ. 1-ին կիսամյակում նաեւ Evocabank-ը սկսեց պարտատոմսերի թողարկում։ - 17 գործող բանկերից պարտատոմսեր թողարկել են 12-ը։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Ընդհանուր կապիտալ- 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 35 մլրդ ՀՀ դրամով, կամ 4%-ով ու կազմել 915 մլրդ ՀՀ դրամ։- Առ 30.06.2021թ., կանոնադրական կապիտալը (ներառյալ՝ էմիսիոն եկամուտը) կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 61%-ը եւ հավասար է 554 մլրդ ՀՀ դրամի։Կանոնադրական կապիտալը (ներառյալ՝ էմիսիոն եկամուտը) աճել է 20.4 մլրդ ՀՀ դրամով (ԱԿԲԱ Բանկ՝ 20 մլրդ ՀՀ դրամ` կուտակված շահույթի հաշվին, Հայէկոնոմբանկ՝ 261.4 մլն ՀՀ դրամ եւ Ամերիաբանկ՝ 108.4 մլն ՀՀ դրամ)։- Կուտակված շահույթը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 35%-ը եւ հավասար է 322 մլրդ ՀՀ դրամի։Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել են չորս բանկ՝ընդհանուր 10.9 մլն ՀՀ դրամ գումարով (Ինեկոբանկ՝ 7.5 մլրդ ՀՀ դրամ, ԱԿԲԱ Բանկ՝ 2.5 մլրդ ՀՀ դրամ, Հայէկոնոմբանկ՝ 822 մլն ՀՀ դրամ եւ Արդշինբանկ՝ 89 մլն ՀՀ դրամ)։- Վերագնահատման պահուստները կազմում են Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 4%-ը եւ հավասար են 39 մլրդ ՀՀ դրամի։ Վերագնահատման պահուստները նվազել են 5.7 մլրդ ՀՀ դրամով, կամ 13%-ով։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions 2021թ. 1-ին կիսամյակի, ՀՀ բանկային համակարգի արդյունքներ ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2021թ. 1-ին եռամսյակի, ՀՀ բանկային համակարգի արդյունքներ ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 15013