Շեֆիլդի համալսարանի կողմից առաջարկվող Executive MBA ծրագիրը ընդարձակվել է եւ առաջարկվում է ավելի ընդլայնված տարբերակով՝ դառնալով համաեվրոպական Executive MBA։ Ծրագրի վերափոխումները պայմանավորված են Brexit-ով , ինչի հետեւանքով ստեղծվել են նոր հնարավորություններ հայ ուսանողների համար։ Ինչո՞ւ է փոխվելՍտելիոս Կեխայաս Համաեվրոպական Executive MBA ծրագրի դասախոսՄեր բոլոր ուսանողներին սկզբում եւ նախապես ցանկանում եմ հղել հետեւյալ առաջադրանքը՝ մեկ բառով բնորոշեք կորոնավիրուսային տարին։Դուք կարող եք ասել՝ վախ, Zoom, հիվանդանոց եւ բազմաթիվ այլ բառեր, բայց գլխավոր բնորոշիչը՝ ճգնաժամն է։ Կյանքի բոլոր ոլորտներում սկսվել եւ չի ավարտվում ճգնաժամը՝ անձնական կյանքից մինչեւ ընկերությունների ղեկավարում։Ի՞նչ պետք է անեն բիզնեսներն այդ ճգնաժամը հաղթահարելու համար։ Փոխեն, մշակեն եւ վերամշակեն իրենց ռազմավարությունը, հարմարեցնեն այն փոփոխված աշխարհի նոր պահանջներին։ Ստելիոս Կեխայասը Լուսանկարը՝ Մեդիամաքս Համաճարակը ահռելի ազդեցություն է թողել, որովհետեւ փոխվել է ուսանողների, գնորդների եւ սպառողների հոգեբանությունը։ Համաշխարհային տնտեսությունն այսօր վերագործարկման եւ վերագործարկողների կարիք ունի, ընկերությունները պետք է սովորեն հաղթահարել նոր տեսակի ֆինանսական խնդիրները, իսկ դրա համար նոր, թարմ ու լրացուցիչ գիտելիքներ են պետք։ Հենց այդ գիտելիքներն է տալիս Համաեվրոպական Executive MBA ծրագիրը՝ քայլելով համընթաց ժամանակի հետ։Ինչո՞ւ է կարեւորԼեսլի Սզամոզի Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Ի՞նչ է պետք նոր՝ հետհամաճարակային աշխարհում կյանքի ամենատարբեր ոլորտներից գլուխ հանելու համար։ Նոր գիտելիք։ Մենք պետք է կարողանանք մեր հին, մեզ ծանոթ ու հարմարավետ արկղերից դուրս նայել, տեսնել խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու տարբերակները։ Լեսլի Սզամոզին Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս նոր ծրագիրը, հատկապես հայերի համար շատ կարեւոր է, որովհետեւ փոխվել են համաշխարհային աշխատաշուկայի խաղի կանոնները եւ պետք է բավականաչափ ճկուն լինել՝ նոր կանոններով գործելու համար։ Հայաստանում բիզնես ղեկավարելու, սեփական բիզնես ունենալու համար պետք է նոր ու ժամանակի հետ քայլող գիտելիքներ, ինչն էլ մենք մատուցում ենք՝ շարունակ թարմացնելով եւ փոփոխելով, ժամանակի պահանջներին համապատասխանեցնելով մեր կրթական ծրագիրը։Ի՞նչն է փոխվելԼիլիթ ՇահզադեյանՀամաեվրոպական Executive MBA-ի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն, պաշտոնական ներկայացուցիչ Ավելացել է համալսարանների եւ դիպլոմների քանակը։ Նոր ծրագրի շրջանավարտները կստանան ոչ միայն մեկ բրիտանական, այլեւ երկրորդ՝ ֆրանսիական դիպլոմ եւ կրթական երկակի աստիճան։Փոխվել է դիպլոմի տեսակը։ Նոր ծրագրի շրջանավարտները կստանան ոչ միայն մեկ բրիտանական, այլեւ երկրորդ՝ ֆրանսիական դիպլոմ, կրթական երկակի աստիճան։Ծրագիրն այժմ դարձել է երկակի աստիճանական եւ երկու դիպլոմով՝ Dual degree and diploma programme։ Նախկինում ուսանողներն ունեին ուսումնական երկու այցելությունների շաբաթ՝ որոնք ներառում էին կրթական մեկ շաբաթ Մեծ Բրիտանիայում, մեկ շաբաթ էլ՝ Հունաստանում։ Հիմա ավելացել է այցելությունը Ստրասբուրգի համալսարան։ Մեր նոր ծրագրով եւս տրվում է 6 մասնագիտացում՝ ընդհանուր կառավարում, մարքետինգ, ֆինանսներ, լոգիստիկայի կառավարում, մարդկային միջոցների եւ առողջապահության կառավարում։ Լիլիթ Շահզադեյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանյան փուլի առաջին տարվա ավարտից հետո նախատեսվում է կրթական մեկ շաբաթյա դասընթացներ Յորքում, այնուհետեւ՝ երկրորդ տարվա սկզբին մեկ շաբաթյա դասընթացներ Ստրասբուրգում, վերջում արդեն՝ Սալոնիկում։Հայաստանում ուսանողներն անցնում են 10 առարկա, դասերի հաճախելով ամսական մեկ անգամ շաբաթական երեք օր՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Համաեվրոպական Executive MBA ծրագրի արժեքը բավականին բարձր է, սակայն հայ ուսանողների համար գործում է ճկուն զեղչային համակարգ։ Առաջարկվում են փաստաթղթերի ներկայացման երեք վերջնաժամկետ՝ ուսման վարձի համապատասխան կրթաթոշակ-զեղչերով: Որքան շուտ ներկայացվեն փաստաթղթերը, այդքան բարձր կլինի զեղչի տեսքով կրթաթոշակը։Համաեվրոպական Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:Լուսին ՄկրտչյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 3752