Արդեն պատմել ենք, որ աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY ընկերությունը (նախկինում՝ Ernst & Young) հուլիսի 12-14-ը Երեւանում անցկացրեց իր ավանդական «Ծիրանի տոն» (Apricot Party) միջոցառումը՝ միավորելով ընկերության աշխատակիցներին ու գործընկերներին աշխարհի տարբեր երկրներից: Նրանցից մի քանիսի հետ Banks.am-ը զրուցել է նաեւ գործնական հարցերի շուրջ:Նոր ծառայություններ երեւանյան գրասենյակումՇուտով EY ընկերության երեւանյան գրասենյակը կսկսի մատուցել նաեւ նոր խորհրդատվական ծառայություններ: Նոր ուղղության վերաբերյալ մանրամասներ է պատմում EY ԱՊՀ տարածաշրջանի խորհրդատվական ծառայությունների պրակտիկայի ղեկավար, հիմնադիր գործընկեր Միխայիլ Ռոմանովը.«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կան նոր տեխնոլոգիաների ոլորտում լավ կրթություն ստացած շատ մարդիկ, մենք այժմ կենտրոնանում ենք երկու հիմնական ուղղությունների վրա՝ վերլուծություններ եւ RPA (Robotic process automation): Ընդ որում,մեր աշխատակիցները կմատուցեն ծառայություններ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ ԱՊՀ տարածքում»,- նշում է նա: Միխայիլ Ռոմանովը Լուսանկարը՝ EY Միխայիլ Ռոմանովը հավելում է, որ նպատակ ունեն հետագայում ուղղություններն ընդլայնել եւ օգտագործել նոր տեխնոլոգիական հնարավորությունները: 25.07.2019 | 11:02 Մշակութային «պայթյուն» EY-ի աշխատակիցների ու գործընկերների համար Աշխարհին համընթացEY ընկերության հիմնադիր գործընկեր, EY ընկերության ԱՊՀ տարածաշրջանի հարկային եւ իրավաբանական խորհրդատվական ծառայությունների պրակտիկայի ղեկավար Իրինա Բիխովսկայան, գնահատելով վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, նշում է, որ Հայաստանը քայլում է աշխարհի զարգացումներին համընթաց: «Իրականությունն այն է, որ այժմ աշխարհում յուրաքանչյուրը պայքարում է «հարկային կարկանդակի» իր բաժինն ունենալու համար՝ փորձելով այնպես կառուցել հարկման համակարգը , որ այն դեպի իրեն ձգի հարկային բազան: Եթե Հայաստանը չգնա այդ փոփոխությունների ճանապարհով, կստացվի այնպես, որ այն ընկերությունների միջազգային խմբերը, որոնք ներկայացված են Հայաստանում կամ գլխամասային ընկերության, կամ դուստր ձեռնարկությունների եւ մասնաճյուղերի տեսքով, չեն տեղայնացնի բավականաչափ շահույթ եւ չեն վճարի բավականաչափ հարկեր»,- մանրամասնում է նա: Իրինա Բիխովսկայան Լուսանկարը՝ EY Իրինան հավելում է, որ EY ընկերությունն ունի hարկման ոլորտի համաշխարհային միտումների խորը ըմբռնում եւ անհրաժեշտ գիտելիքներ եւ կարող է օգնել ընկերություններին գլուխ հանել փոփոխություններից եւ մշակել փոփոխությունների հետ հարմարվելու լուծումներ։ Տրանսֆերային գնագոյացման նոր չափանիշներ Այս տարի Հայաստանն անդամակցեց Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ «Հարկվող բազայի խեղաթյուրում եւ շահույթի տեղաշարժ (արտահանում)» ծրագրին (BEPS - Base Erosion and Profit Shifting), որի կազմում են շուրջ 125 երկրներ: Ծրագրի հիմնական չափորոշիչներից մեկը տրանսֆերային գնագոյացումն է: EY ընկերության գործընկեր, ԱՊՀ տարածաշրջանի տրանսֆերային գնագոյացման եւ ԱՊՀ-ում գործող մոդելների արդյունավետության բարձրացման ծառայությունների խմբի ղեկավար Եվգենիա Վետերը պատմում է, որ EY-ն իր հաճախորդներին օգնում է տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման, ներկայացվող պահանջներին համապատասխանության, ինչպես նաեւ գնի պլանավորման եւ ներքին գործընթացների կազմակերպման հարցերում: Իրինա Բիխովսկայան եւ Եվգենիա Վետերը Լուսանկարը՝ EY «Մատուցում ենք նաեւ այնպիսի համապարփակ ծառայություններ, ինչպիսին մատակարարման ամբողջ շղթայի վերլուծությունն է՝ պարզելու համար, թե ինչպես պետք է արդարացիորեն բաշխվի շահույթը ընկերությունների միջազգային խմբի ներսում: Այսինքն մենք պետք է հասկանանք, թե յուրաքանչյուր մասնակից՝ կախված արժեքի ստեղծման գործընթացում իր ունեցած ներդրումից, ինչ չափի շահույթ ստանալու իրավունք ունի կոնկրետ երկրում կոնկրետ ֆունկցիոնալով»,- հավելում է նա: Եվգենիա Վետերի խոսքով՝ ընկերության առաջնային խնդիրն է օգնել հաճախորդներին հասկանալ՝ ինչ է պահանջում նրանցից օրենքը: «Իհարկե, ուսուցումից զատ, հաճախորդների հետ հանդիպումների ժամանակ մենք ներկայացնում ենք, թե ինչ ծավալի աշխատանք է պահանջում փաստաթղթավորումը եւ ինչպիսի հմտություններ են անհրաժեշտ: Հաճախ շատ ընկերություններ հարցնում են, թե ով պետք է կազմակերպությունում պատասխանատու լինի տրանսֆերային գնագոյացմանն առնչվող որոշումների համար: Դա կարող է լինել հարկային մենեջերը, ֆինանսական գծով տնօրենը կամ գլխավոր հաշվապահը: Նման հարցերը սովորաբար շատ արդիական են հատկապես խոշոր ընկերություններում, եւ մեր խնդիրն է օգնել հաճախորդներին ճիշտ կազմակերպել ներքին բիզնես գործընթացները տրանսֆերային գնագոյացման վերահսկման առումով»,- պարզաբանում է նա:Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ EY-ի Tweet Դիտում՝ 63535