«Վերջերս ընկերներով «Պանդոկ Երեւան»-ի «Տերյան» մասնաճյուղում էինք: Ինչպես միշտ, վայելում էինք համեղ խոհանոցն ու ջերմ մթնոլորտը, մեկ էլ հանկարծ սրահում երաժշտություն հնչեց ու մատուցողներից մեկը՝ «Էհեյ» բացականչություններով շտապեց դեպի բեմահարթակ, նրան միացան իր մյուս գործընկերները: Մի պահ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Շուտով ռեստորանի անձնակազմը պար բռնեց, մենք էլ արագ վերցրեցինք հեռախոսները, որպեսզի նկարենք: Շատ ոգեւորված էինք. Երեւանի ռեստորաններում դեռ նման բան չէինք տեսել»,- պատմում է «Պանդոկ Երեւան»-ի այցելուներից մեկը:Արտերկրում հաճախորդների ուշադրությունը գրավելու եւ էմոցիոնալ մարքեթինգ իրականացնելու նպատակով ֆլեշմոբերի կազմակերպումը բավականին ընդունված պրակտիկա է: Անձնակազմը հանկարծակի մի կողմ է դնում գործերն ու սկսում է պարել, երգել կամ այլ հետաքրքիր տարբերակով գրավել հաճախորդների ուշադրությունը: Հայաստանում այս մշակույթն առաջին անգամ ներմուծեց «Երեմյան Փրոջեքթսը»՝ իր «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղում: Անակնկալի օրը ռեստորանը պատահական չէր ընտրել: Հունվարի 13-ին՝ հին տոմարով Ամանորին, երեկոն ավելի տոնական դարձնելու համար ռեստորանի լեփ-լեցուն սրահում մատուցողներն անսպասելի մի կողմ դրեցին սկուտեղներն ու խորտիկները եւ հայկական ազգագրական երաժշտության ներքո Յարխուշտա բռնեցին: Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջին պարային ֆլեշմոբը հաճախորդներն ընդունեցին ոգեւորված ու հիացած, սոցիալական կայքերում շատ-շատերը դիտում, մեկնաբանում ու տարածում էին պարող մատուցողների տեսահոլովակը:«Պանդոկ Երեւան»-ի ֆլեշմոբի հաջողությունը շարունակվեց ցանցի մյուս ռեստորաններում: «Լավաշ»-ում մատուցողները պարում էին հայկական երաժշտության ներքո, «Շերեփ»-ում էլ՝ սպասարկող անձնակազմը շերեփները ձեռքերում ներկայացնում էր մեծանուն կոմպոզիտորի «Սուսերով պարը»՝ արտասահմանյան հայտնի հիթերից մեկի նոր ու հետաքրքիր համադրությամբ։ Պարային տեսանյութը #շերեփապար հեշթեգով դարձավ ֆեյսբուքահայության ամենադիտված ու տարածված տեսանյութերից մեկը:Անակնկալները «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորաններում միայն պարային համարներով չսահմանափակվեցին։ Փետրվարի 14-ին ընկերության ամիսներ առաջ բացված «Շերեփ» ռեստորանում հաճախորդներին զարմացնում ու զվարճացնում էր աճպարարը՝ տոնին հատուկ տարբեր հետաքրքիր ու զարմանահրաշ հնարքներով:Այսպիսի նոր ու հետաքրքիր մոտեցումները սպասարկման եւ ռեստորանային մշակույթում նոր ավանդույթներ են ձեւավորում, երբ հաճախորդները համեղ ուտեստները վայելելուց բացի, ստանում են դրական էմոցիաներ, հեռանում վառ տպավորություններով: «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանների այցելուներն ախորժալի ու համեղ ուտեստներից եւ լավ սպասարկումից բացի անձնակազմից արդեն սպասում են խենթ ու երբեք չկրկնվող անակնկալներ:«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանն են պատկանում «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները։ Tweet Դիտում՝ 34095