ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները
03.04.2017 | 15:17
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:
2017թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ (411), Ամերիաբանկ (168) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (159):
Լրատվական կայքերում եւ թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 313 հիշատակում կայքերում եւ 90՝ թերթերում: Հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է Արարատբանկը՝ 9 ռեպորտաժ:
Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների թվով առաջատարն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է` 120 (75,5%) դրական հիշատակում 159-ից: Երկրորդն այս ցուցանիշով Յունիբանկն է՝ 98 (70 %) դրական հիշատակում 140-ից, երրորդը՝ Ամերիաբանկը՝ 104 (65,5%) դրական հիշատակում 168-ից:
Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:
Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:
Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 32 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):
Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 125 հայկական կայքեր:
Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: