Banks.am-ի տարվա լավագույնները՝ մեկ նյութում

29.12.2015 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2015-ը Banks.am-ում, բանկային ոլորտի եւ տնտեսական իրադարձությունների լուսաբանումից զատ, նշանավորվեց բիզնեսին առնչվող ամենատարբեր ոլորտների մասին պատմող հետաքրքիր եւ բացառիկ հրապարակումներով:

Անցնող տարում ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ ներկայացրինք հայկական դրամի ստեղծման պատմությունը, շարունակեցինք «Առանց փողկապի» շարքը, փորձեցինք վերլուծել ՀՀ առեւտրային բանկերի շրջանում ընթացող խոշորացման եւ այլ գործընթացները, ինչպես նաեւ բացահայտեցինք նոր ու հետաքրքիր բիզնես նախագծեր:

Տարեմուտին Banks.am-ի խմբագրակազմը խմբավորել եւ առանձնացրել է 2015-ի առավել ուշագրավ հոդվածները եւ առաջարկում է վերհիշել դրանք:


Սահմանամերձ շրջաններում իրականացվող բիզնես նախագծեր  

Բագրատաշենի ձիթապտղի արտադրամասն «առաջին պտուղն» է տվել


Լուսանկարը՝  Մեդիամաս

Ապրիլին Մարի Թարյանը պատմել էր Բագրատաշենում հիմնված ձիթապտղի գործարանի մասին: «Ժամանակին սահմանամերձ շուկայով հայտնի համայնքին շուտով կարող է նոր համբավ բերել ձիթապտուղը: Սա Հայաստանի եզակի գյուղերից է, որտեղ ձիթապտուղ է աճում, եւ որտեղ արդեն մի քանի ամիս է՝ կազմակերպվում է ձիթապտղի վերամշակում»:

Սահմանամերձ Բերքաբերում գործում է քարե բլոկի արտադրություն


Լուսանկարը՝  «Սահման» ՀԿ

Նոյեմբերին Սիրանուշ Եղիազարյանը ներկայացրել  էր Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում գործող քարե բլոկների արտադրությունը:

«Արտադրության հիմնադիրը 21-ամյա Դավիթ Պապյանն է: Արտադրամասը Դավիթի տան բակում է՝ հակառակորդից ուղիղ գծով ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա»:

Սահմանային խնդիրներ՝ սահմանամերձ գործարանում


Լուսանկարը՝  «Օքսֆամ»-ի արխիվից

Մայիսին Մարի Թարյանն անդրադարձել էր «Տավուշի մարզի Այրում համայնքում ստեղծված «Այրում Ֆրութս» միրգ-հատապտուղների վերամշակման արտադրամասի խնդիրներին:

Հայկական մեղրի «սեւ ու սպիտակ» շուկաները


Լուսանկարը՝  Ջորջ Տաբակյանի արխիվից

Գարնանը Սիրանուշ Եղիազարյանը պատմել էր մեղրի փաթեթավորմամբ ու վաճառքով զբաղվող «Մեր սարեր» ընկերության գործունեության մասին:

Ընկերության նախագահ Ջորջ Տաբակյանի հետ նա զրուցել էր նաեւ մեղվաբուծության անկման պատճառների եւ զարգացման հնարավորությունների մասին:


Կրեատիվ բիզնես նախագծեր  

Երեւանյան «ծաղկած» շենքը` մեծ բիզնես ծրագիր


Լուսանկարը՝  Մեդիամաս

Սեպտեմբերին Banks.am-ն առաջինն էր նկատել եւ անդրադարձել Մոսկովյան 28-ի «ծաղկապատ» շենքին: 2500 աման ծաղիկներով շենքը զարդարելու պատվերը «Գրին Լադ» ընկերությունը ստացել էր «Մոն ամի» ծաղկի սրահից:  Երեւանում «Կանաչ պատ» նախագիծն իրականացվում է առաջին անգամ:

Personal Chef-ը՝ ձեր խոհանոցում


Լուսանկարը՝  Մեդիամաս

Աննա Բուբուշյանը նոյեմբերին անդրադարձել էր խոհարարական բիզնեսով զբաղվող Personal Chef Armenia ընկերությանը, որի հիմնական նպատակն է պրոֆեսիոնալ ռեստորանային խոհանոցը բերել հաճախորդի տուն:

«Փոքրիկ Էյնշտեյն»՝ բիզնես, գիտություն եւ հաճելի ժամանց


Լուսանկարը՝  Անրի Ներսիսյան

Աննա Բուբուշյանը նոյեմբերի վերջին զրուցել էր նաեւ Հայաստանում առաջին գիտական շոուների հեղինակ, «Փոքրիկ Էյնշտեյն»-ի հիմնադիր Մարինա Գրիգորյանի հետ: Պարզվում է, որ երեխայի տոնը կարելի է անմոռանալի դարձնել ոչ միայն ավանդական ծաղրածուների եւ մուլտֆիլմների հերոսներով, այլեւ տպավորիչ եւ անսովոր միջոցառումներով:

Նավթամթերք՝ անվադողերից. հավակնոտ բիզնեսի հեռանկարները


Լուսանկարը՝  Մեդիամաս

Մարի Թարյանը մարտին այցելել էր երեք երիտասարդների ջանքերով հիմնած «ԱՄ-Էսկա» ընկերութունը եւ պարզել, թե ինչպես են բանեցված անվադողերը հաջողությամբ «երկրորդ կյանք» ստանում ու նորից պիտանի դառնում այլ տեսքով:

10 հազ. մարդուց 1-ական դոլար՝ DZZZ-ի տարբերվող բիզնեսին


Լուսանկարը՝  DZZZ

Հանրադրամային (crowdfunding) «Կաթիլ» հարթակը (պաշտոնապես կգործարկվի 2016թ.) եւ DZZZ դիզայներական խումբը աշնանը նախաձեռնել էին դրամահավաք, որի նպատակն էր 10 հազ. մարդուց $1 հավաքել: Այս նախաձեռնության, ինչպես նաեւ մինիմալիստական դիզայնով զբաղվող DZZZ խմբի մասին հոկտեմբերի սկզբին գրել էր Մարի Թարյանը:


Օնլայն տեխնոլոգիաները՝ բիզնեսում

Օնլայն շոփինգը Հայաստանում. նոր հնարավորություններ

Վիկտորյա Անդրեասյանն ուսումնասիրել էր, թե ինչպիսի հնարավորություններ կան Հայաստանում համաշխարհային ռիթեյլերներից եւ խանութներից ապրանքներ պատվիրելու համար:  

Eli.am. առցանց վաճառքից մինչեւ խանութ-սրահ


Լուսանկարը՝  Մեդիամաս

Թե ինչպես է eli.am-ը կարճ ժամանակում առցանց խանութից վերածվել ֆիզիկականի, կրկին բացահայտել էր Վիկտորյա Անդրեասյանը:

Banks.am-ի խմբագրակազմ

Դիտում՝ 9163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW