Հայաստանի Հանրապետության թղթադրամները «ծնվելուց» առաջ երկար ճանապարհ են անցել ու մինչ վերջնական տեսք ստանալն ունեցել են բազմաթիվ տարբերակներ: Թղթադրամներ թողարկելուց առաջ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է էսքիզների մրցույթ, որում տարբեր նկարիչներ իրենց առաջարկներն են ներկայացրել: Հաղթող ճանաչված էսքիզները հիմք են ծառայել թողարկված թղթադրամների ձեւավորման համար, իսկ մրցույթը չհաղթահարածների մի մասը պահվում է ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում: Banks.am-ը հատուկ շարք է պատրաստել, որում ներկայացնում է, թե ինչպիսին կարող էին լինել ազգային թղթադրամները:Ազգային արժույթի թողարկման ուղղությամբ աշխատանքները մեկնարկում են 1992-ից: Աշխատանքները կատարում է ֆինանսների նախարարությունը: Փակ մրցույթում ներկայացված էսքիզների վրա անվանական արժեքը նշված էր պայմանական՝ տառատեսակը ցույց տալու համար: Այդ էսքիզների հիման վրա գերմանական տպագրական ընկերությանը պատվիրում են պատրաստել առաջին շարքի թղթադրամները: ՀՀ առաջին շարքի թղթադրամները` 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքով, շրջանառության մեջ են մտնում 1993թ. նոյեմբերի 22-ին: 1994թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ-ում շրջանառության մեջ են դրվում 1994թ. նմուշի 1000 դրամ, իսկ 1995թ. սեպտեմբերի 6-ին` 1995թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները:2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվում 1993-1995 թթ. նմուշի եւ 1998թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքներով թղթադրամները:Հայաստանի նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանի էսքիզները, 1992թ. 100 դրամ. Արարատ լեռը եւ Վահրամ Փափազյանի դիմապատկերը100 դրամ. Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքը200 դրամ. Մարտիրոս Սարյանի դիմապատկերը200 դրամ. Զարդանախշեր500 դրամ. Տիգրան Մեծի մետաղադրամի պատկերը500 դրամ. Զարդանախշեր10 դրամ. Արարատ լեռան պատկերը10 դրամ. Երեւանում երկաթուղային կայարանի շենքը եւ Սասունցի Դավթի արձանը25 դրամ. Զարդանախշեր25 դրամ. Առյուծի որմնանկար Էրեբունի ամրոցից50 դրամ. Ազգային ժողովի շենքը50 դրամ. Հայաստանի պատմության թանգարանի շենքըՀայաստանի նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանի էսքիզները, 1995թ. 5000 դրամ. Գառնիի տաճարի պատկերը5000 դրամ. Անահիտ աստվածուհու դիմաքանդակը10 000 դրամ. Էրեբունու դարպասների պատկերը10 000 դրամ. Արգիշտի Ա արքայի վահանը10 000 դրամ. Հայոց Երվանդ արքայի դիմաքանդակը10 000 դրամ. Հայոց Արտավազդ 2-րդ արքայի դիմաքանդակըՀայաստանի նկարիչների միության անդամ Աշոտ Մանուկյանի էսքիզները, 1994թ.1000 դրամ. Դիմերեսին՝ Մեսրոպ Մաշտոցի արձանըԴարձերեսին՝ Մատենադարանի շենքըՇարքի խորհրդատուներ՝ ՀՀ ԿԲ դրամագետ Գեւորգ Մուղալյան եւ Գեւորգ Թումանյան Հեղինակ՝ Մարի ԹարյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 14577