«Տաթեւի դարպասներում» զբոսաշրջիկներին նոր ծառայություններ կառաջարկեն

01.07.2013 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղին ընդգրկող «Տաթեւի դարպասներ» տուրիստական համալիրը հուլիսից սկսում է նոր ծառայություններ մատուցել:

Ինչպես այսօր Երեւանում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը, այսուհետ զբոսաշրջիկներին կառաջարկվի նաեւ ժայռագնացություն, շրջագայություն հետիոտն կամ հեծանվով, համայնապատկերային շոու, պլանետարիում, աուդիոգիդերի եւ օդապարիկների վարձույթ, կբացվեն նաեւ հուշանվերների կրպակներ:

«Համալիրում գործում է 4 սակագնային փաթեթ՝ ստանդարտ, ընտանեկան, բիզնես եւ ուսանողական: Տուրիստական օպերատորների համար ունենք նաեւ հետեւյալ զեղչային առաջարկը. տարեկան 5000-ից 10 000 հաճախորդ ապահովելու դեպքում ընկերություններին կառաջարկվի 5% զեղչ, իսկ 10 000-ից ավել զբոսաշրջիկ ապահոված ընկերությունները կօգտվեն 7% զեղչից», - ասել է Վահան Մելիքսեթյանը:

Նա նշել է նաեւ, որ տուրիստական գոտում գործում է նաեւ «Տաթեւատուն» ռեստորանը: Վերջինիս տնօրեն Դավիթ Գաբրիելյանն ասել է, որ ռեստորանի ճաշացանկը բաղկացած է հիմնականում հայկական ուտեստներից, այդ թվում՝ հին ավանդական ճաշատեսակներից: Ռեստորանը աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթիից, առավոտյան 10-ից երեկոյան 20-ը:  

Վահան Մելիքսեթյանը նշել է նաեւ, որ գոյացած ողջ շահույթն ամբողջությամբ տրամադրվում է Տաթեւի վանական համալիրի վերականգնմանը եւ հարակից տարածքների զարգացմանը:       

Դիտում՝ 5612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW