Իմ բոլոր ծրագրերն ուղղված են կապերի հաստատմանը, դա այն է, ինչ ես ամենից լավ եմ անում` միավորել մեծ թվով տաղանդավոր եւ շատ տարբեր մարդկանց եւ ստեղծել այն, ինչ արժեք ունի եւ օգուտ է բերում մարդկանց, ասել է Տրոյկա Դիալոգի նախկին ղեկավար, Sberbank SIB համանախագահ Ռուբեն Վարդանյանը:«Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում, խոսելով բարեգործության ինդուստրիա ստեղծելու իր մտադրության մասին, Ռուբեն Վարդանյանը որպես օրինակ բերեց «Տաթեւեր» նախագիծը, որի շուրջ միավորվել է 18 տարբեր ազգությունների 120 ներկայացուցիչ:«Ես ուզում եմ ստեղծել մի մեխանիզմ, որը կմիավորի բարի գործի համար գումար տալու ձեր ցանկությունն այն մարդկանց հետ, ովքեր անկեղծորեն ցանկանում են եւ կարող են օգնել որեւէ մեկին: Գաղափարը շատ պարզ է. օրինակ, կլինեն 20 բարեգործական հիմնադրամներ, որոնց դուք կարող եք ուղղել ձեր գումարը: Ընտրելով ֆոնդը եւ փոխանցելով գումար դուք տարին մեկ անգամ զեկույց կստանաք այն մասին, թե որքան գումար է հավաքվել, ինչպես, երբ եւ որքան է ծախսվել: Դուք կարող եք ասել, որ ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է տնօրինվել ձեր գումարը, ետ վերցնել այն կամ փոխանցել այլ հիմնադրամի: Ես փորձում եմ մի մեխանիզմ ստեղծել, որի շրջանակներում ձեզ համար հարմարավետ կլինի գումար տալ, իսկ այն ստացող մարդիկ պատասխանատվություն կկրեն դրանք տնօրինելու համար, քանի որ պետք է հաշվետու լինեն ծախսված ամեն մի կոպեկի համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը:Հարցազրույցում նա նաեւ պատմել է Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի մասին: Tweet Դիտում՝ 5142