Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանն այլեւս այն երկիրը չէ, որտեղ կարող են ունենալ արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներ, այսօր ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլյերմո Տոլոսան:Անդրադառնալով 2012թ. մայիս-հունիս ամիսներին դրամի վրա տեղի ունեցած ճնշմանը, ինչն ըստ Տոլոսայի, պայմանավորված էր օտարերկրյա ներդրումների նվազմամբ, իրանցի զբոսաշրջիկների թվի կրճատմամբ եւ շուկայում զուգահեռ ընթացող սպեկուլյացիաներով, ԱՄՀ ներկայացուցչության ղեկավարը նշեց, որ Կենտրոնական բանկը, ի տարբերություն 2009թ., թույլ տվեց դրամին արժեզրկվել, վաճառելով արտարժույթ միայն փոխարժեքի ցնցումները բացառելու նպատակով:«Դա շատ գովելի է, եւ վկայում է այն մասին, որ Հայաստանն ալեւս այն երկիրը չէ, որտեղ կարող են ունենալ փոխարժեքի կտրուկ տատանումներ: Դա նաեւ շատ լավ դաս է, որի համաձայն սպեկուլյացիաները Հայաստանի արժութային շուկայում կարող են միայն կորուստների բերել», - եզրափակել է Գիլյերմո Տոլոսան: Tweet Դիտում՝ 2963