Երեւանում ելույթ կունենա «Բիզնես ֆանկ ոճում» բեսթսելերի հեղինակը

26.02.2018 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կյել Նորդստրյոմ #skill.am
Մայիսի 17-ին Երեւանում ելույթ կունենա շվեդ հայտնի տնտեսագետ, Funky Business - Talent Makes The Capital Dance («Բիզնես ֆանկ ոճում. Տաղանդը պարացնում է կապիտալին») եւ Karaoke-capitalism («Կարաոկե-կապիտալիզմ») բեսթսելերների համահեղինակ Կյել Նորդստրյոմը (Kjell A. Nordstrem):

Կյել Նորդստրյոմը համաշխարհային ճանաչում ստացավ 1999թ., երբ լույս տեսավ նրա եւ գործընկերոջ՝ Յոնաս Րիդեստրալեի հեղինակած Funky Business - Talent Makes The Capital Dance («Բիզնես ֆանկ ոճում. Տաղանդը պարացնում է կապիտալին») գիրքը։ Այն դարձավ բիզնես գրականության հիթը եւ թարգմանվեց 32 լեզվով։ Այն անվանում են «նոր տնտեսության մանիֆեստ»:

Նորդստրյոմի Karaoke-capitalism («Կարաոկե-կապիտալիզմ») երկրորդ բեսթսելերը (համահեղինակ՝ Յոնաս Րիդեստրալե) նոր ուղեցույց է այն մասին, թե ինչպես կարելի է գոյատեւել նոր աշխարհում: Գրքում ասվում է, որ բիզնեսի խնդիրը «կարաոկե-տնտեսության» մեջ միատեսակ ընդօրինակողների բազմությունն է, եւ միայն երեւակայությունն ու նորարարությունները թույլ կտան գտնել ազգին, ընկերությանը կամ կոնկրետ մարդուն հատուկ դիրքորոշում:

Երեւանում Կյել Նորդստրյոմի ելույթի կազմակերպիչ Skill.am առցանց հարթակը յուրօրինակ իրադարձության այս տեսակը նախապատրաստել է ինսայթ սեսիայի ձեւաչափով, որի ընթացքում դոկտոր Նորդստրյոմը միջոցառման մասնակիցների հետ կձեւավորի ապագայի տեսլականը (15-25 տարի)՝ հիմնվելով ժամանակակից միտումների վրա:

Կյել Նորդստրյոմը գնահատում է գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության եւ հասարակության երկարաժամկետ հեռանկարները, որպեսզի սահմանի այն ռազմավարական ուղղությունները, որոնք կապահովեն ընկերության մրցակցային առավելությունները եւ երկարաժամկետ զարգացումը ապագայում:

Միջոցառումը տեղի կունենա Skill.am թիմի նախաձեռնած World’s Top Speakers in Armenia նախագծի շրջանակում: Նախագծի նպատակն է Հայաստանը դարձնել հարթակ, որտեղ ելույթ են ունենում բարձրակարգ համաշխարհային բանախոսները, գրքերի հեղինակները եւ ականավոր մտածողները:

2017թ. հոկտեմբերին Հայաստանում ելույթ ունեցավ Բրայան Թրեյսին՝ ավելի քան 70 գրքերի հեղինակը, այդ թվում՝ «Մաքսիմումի նվաճումը» գրքի, որն ընդգրկված է 50 Success Classic ցուցակում: Միջոցառմանը ներկա էր 7 երկրից 120 ընկերություն ներկայացնող 700-ից ավելի մասնակից:

Միջոցառման նախագրանցումը բաց է www.skill.am կայքում:
Դիտում՝ 7612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW