Տնտեսական ակտիվությունը շարունակում է արագանալ
20.12.2017 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.tambourine.com

Համեմատության համար նշենք, որ հունվար-հոկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 7%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,3%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3,9%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 0,3%-ով:
Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 14,4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 14,2%-ով:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,8%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,9%-ով: 2017թ. հունվար-նոյեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,6%-ի չափով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 26,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 23,5%-ով` գերազանցելով $2 մլրդ-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար, իսկ ներմուծման ծավալն ավելացել է 28%-ով:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: