ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը դեկտեմբերի 18-ից գործում է նոր տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից 100 մ հեռավորության վրա): «Նոր, ժամանակակից եւ ընդարձակ «Պուշկին» մասնաճյուղում բանկի հաճախորդները կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ պրոդուկտների ողջ շարքից. ավանդային եւ վարկային պրոդուկտների ձեւակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների իրականացում, բանկի աշխատակիցների խորհրդատվություն եւ այլն: «Պուշկին» մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն նաեւ անվտանգ պահելու իրենց արժեքավոր իրերը դեպոզիտային պահատուփերում՝ արձակուրդների, ճանապարհորդությունների ընթացքում եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:«Պուշկին» մասնաճյուղը կլինի ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին մասնաճյուղը, որը կունենա հաճախորդների ինքնասպասարկման շուրջօրյա գոտի, որը համալրված է բանկոմատով եւ վճարային տերմինալով, ինչը թույլ կտա հաճախորդներին 24/7 ռեժիմում իրականացնել կանխիկացման եւ բանկային/քարտային հաշիվների, ավանդների համալրման, վարկերի մարման, կոմունալ եւ այլ ծառայությունների վճարումների գործարքներ:Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:15-17:30-ը: Tweet Դիտում՝ 16807