180 թափուր աշխատատեղ՝ Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառում
17.11.2017 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայություն



ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ «Մարիոթ» հյուրանոցում անցկացվող տոնավաճառի շրջանակում հանդիպելու հնարավորություն են ստացել աշխատանք փնտրողներն ու առաջարկողները: Մասնակիցները խորհուրդներ են ստացել կենսագրական կազմելու վերաբերյալ, քննարկումներ ունեցել ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման եւ այլ հարցերի շուրջ:
Տոնավաճառին մասնակցող գործատուները ներկայացրել են շուրջ 180 թափուր տեղ:
«Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել եւ օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումն հենց մի այդպիսի հնարավորություն է»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Կարիերայի եւ ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ ամփոփիչ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներեցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում:
«ԱՄՆ դեսպանությունը, աշխատելով տարբեր փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, աջակցում է ձեռներեցությանը տարբեր նախաձեռնությունների միջոցով, մասնավորապես՝ քննարկումներ հաջողակ կին գործարարների հետ, տնտեսավարման մասին խորհուրդներ սկսնակ ընկերությունների համար եւ քննարկումներ Հայաստանում հաջող բիզնես վարելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: