Կոլումբիայի SIPA դպրոցի ուսանողները հետազոտություններ կանեն ԿԲ ռազմավարական ուղղություններով

15.04.2025 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոլումբիայի SIPA դպրոց #ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկը եւ Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարցերի դպրոցը (School of International and Public Affairs, SIPA) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է երկարաժամկետ համագործակցություն՝ ուղղված ուսանողական պրակտիկայի, գիտահետազոտական աշխատանքի եւ փորձի փոխանակման խթանմանը։

Հուշագրի շրջանակում ամեն տարի ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը կհյուրընկալի Կոլումբիայի համալսարանի SIPA դպրոցի ուսանողներին, որոնք հնարավորություն կունենան իրականացնել կիրառական հետազոտություններ ԿԲ ռազմավարական ուղղություններով եւ պրակտիկայի ավարտին ներկայացնել իրենց հետազոտության արդյունքները ԿԲ ղեկավարությանը՝ այդ կերպ նպաստելով փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակմանը:

ԿԲ-ից հայտնել են, որ ծրագիրը միաժամանակ կխթանի տեղական եւ միջազգային ուսանողների եւ հետազոտողների միջեւ գիտելիքի ու փորձի փոխանակումը՝ նպաստելով նորարարական մոտեցումների ներդրմանը ի նպաստ ԿԲ ռազմավարական նպատակների իրականացման։

«Այս համագործակցությունը կարեւոր քայլ է ԿԲ-ի միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ հետազոտական եւ մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW