Արցախում խրախուսվում է ոռոգման կաթիլային համակարգի ներդրումը

17.08.2017 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Արայիկ Հարությունյան #կաթիլային ոռոգում
ՀՀ եւ Արցախի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր այցելել են Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս եւ Թալիշ համայնքներում:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետներն Ասկերանի եւ Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների եւ ծխախոտի դաշտերի մշակությանը: Այցի ընթացքում ոռոգման կաթիլային համակարգի առավելությունների եւ առանձնահատկությունների մասին համապարփակ ներկայացմամբ երկու վարչապետների համար հանդես է եկել Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Գեւորգ Վերանյանը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ Արցախի կառավարությունը խրախուսում եւ աջակցում է բոլոր այն տնտեսվարողներին, որոնք ցանկություն ունեն իրենց այգիներում տեղադրել այդ համակարգը:

«Թալիշի վերականգնման ծրագիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների հետեւանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար եւ սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլեւս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է ԼՂՀ վարչապետը:

Վարչապետները Մատաղիսում այցելել են նաեւ նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարեւանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին:
Դիտում՝ 3933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW