Քարվաճառում «աննախադեպ չափերի» ջրի գործարան է հիմնվում

16.08.2017 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արայիկ Հարությունյան #Կարեն Կարապետյան
Արցախի Քարվաճառ քաղաքի մերձակայքում նախօրեին տեղի է ունեցել ջրի գործարանի հիմնարկեքի արարողությունը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, հիմնարկեքին ներկա են եղել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը, որը ոչ պաշտոնական այցով այս օրերին Արցախում է:

«Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաեւ շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Այնուհետ հայկական երկու պետությունների վարչապետներն այցելել են Լեւ գետի վրա կառուցվող «Լեւ-1» եւ Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաեւ բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր:
Դիտում՝ 5139
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW