Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ տրամադրվել է 46 միավոր տրակտոր եւ 36 միավոր այլ գյուղտեխնիկա:Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, ներկայում ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ» եւ «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ներն ու «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը: 09.08.2017 | 16:47 Վարչապետ. Ստեղծելու ենք շահութաբեր եւ ինդուստրիալ գյուղատնտեսություն Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ եւ այլ գյուղտեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ՝ կախված տեխնիկայի տեսակից: Tweet Դիտում՝ 5573