ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է կրկին անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:«2017թ. ապրիլին արձանագրվել է 1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձեւավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ եւ ապրիլի վերջի դրությամբ կազմել 1,2%՝ գերազանցելով ԿԲ կանխատեսումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող հորիզոնում գնաճը կշարունակի վերականգնվել՝ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: 27.03.2017 | 17:41 Reuters. ՀՀ ԿԲ-ն դրամավարկային պայմանների հետագա մեղմացում չի ծրագրում Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալում է միայն չափավոր գնաճային ազդեցություններ:ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2017թ. առաջին եռամսյակի արդյունքներով դիտվել է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով: «Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին իրականացրած խթանող դրամավարկային քաղաքականությունը շարունակում է նպաստել ներքին պահանջարկի վերականգնմանը: Արդյունքում, սպասվում է, որ գնաճն արդեն 2017 թ-ին կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքում եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ: Միեւնույն ժամանակ գնահատվում է, որ գնաճային ռիսկերն այս պահին հիմնականում հավասարակշռված են, որի պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները»,- նշել են ԿԲ-ում: Կարգավորիչն ընդգծել է, որ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում համապատասխանորեն կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7,5% եւ 4,5%: Tweet Դիտում՝ 2988