Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդների համար գործարկել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիան: Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը քարտերով 500 հազ. դրամ եւ ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով:Ակցիայի շրջանակում ուսանողներին կտրամադրվի նաեւ մինչեւ 400 հազ. դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով եւ 15% տարեկան տոկոսադրույքով առանց սպասարկման վճարի MC Standard պլաստիկ քարտ՝ վարկային սահմանաչափով: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի: Բացի այդ, «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասնակից ուսանողական զույգերը, մեկի գերազանց առաջադիմության պարագայում, կստանան նվեր քարտ (Visa Classic կամ Master Standard)՝ 150 հազ. դրամ վարկային սահմանաչափով: «Ակցիայի շրջանակում ուսանողներին նաեւ բանկային ոլորտում ուսուցման ու վերապատրաստման հնարավորություն կընձեռվի: Մասնավորապես, ակցիայի առավել ակտիվ մասնակիցները պրակտիկ ուսուցում կստանան Կոնվերս Բանկում, ոմանք էլ կգրանցվեն բանկի մարդկային ռեսուրսների պահուստում` հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ակցիայի մանրամասներին եւ ԲՈՒՀ-երի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 13716