«Մենեջմենթ Միքս»-ն ու ԵՊԲՀ-ն հոսպիտալ մենեջերներ կպատրաստեն

19.04.2017 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մենեջմենթ Միքս #Րաֆֆի Սեմերջյան #Արմեն Մուրադյան

«Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպությունն ու Երեւանի պետական բժշկական համալսարանն այսօր հուշագիր են կնքել՝ Հանրային առողջապահության ֆակուլտետի ուսումնական գործընթացում «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման նպատակով:

ԵՊԲՀ-ում նշել են, որ միջազգային չափանիշներին համապատասխան այս ծրագիրը նախատեսված է առողջապահության համակարգում աշխատանքային փորձ ունեցող անձանց համար:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ծրագրի հիմքում ընկած է Հայաստանում «հոսպիտալ մենեջմենթ» գաղափարի ներդրումն ու զարգացումը, ինչպես նաեւ առողջապահության կազմակերպիչների պատրաստումը, որի կարիքն առկա է առողջապահական համակարգում:

«Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ ներկայացրել է տարբեր երկրներում աշխատանքի իրենց փորձը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով կյանքի կոչվող այս նախաձեռնությունն արդյունավետ համագործակցության սկիզբն է:

Կողմերը նշել են, որ կպատրաստվեն բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարիչներ, որն էլ, իր հերթին, որակապես նոր մակարդակի կհասցնի բուժհաստատությունների կառավարումը:

Դիտում՝ 4356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW