Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ ConverseQvota ծառայությունը, բանկի քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/սահմանաչափի օգտագործման հնարավորությունները:«Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման եւ առեւտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի: Մասնավորապես, ConverseQvota ծառայության շրջանակում հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար եւ ձեւակերպվելու է որպես մարման մինչեւ 12 ամիս ժամկետով անտոկոս վարկ: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով օպտիմալացնել ծախսերը եւ պլանավորել ընտանեկան բյուջեն»,- նշել են բանկում՝ ընդգծելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության արժեքի ամսական մարման չափով:Բանկում ընդգծել են, որ ConverseQvota ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվելու «Վիզա Կոնկորդ», «Տաթեւ», «Լիբերթի» եւ «Գասա» տուրիստական գործակալությունների ծառայություններից եւ շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս կամ տուրիստական փաթեթ:«Ներկայում բանակցություններ են ընթանում սպասարկման եւ ծառայությունների ոլորտներում գործընկերային ցանցի ընդլայնման եւ հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 31083