Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) եւ Արարատբանկը ստորագրել են համագործակցության հուշագիր` հայրենական արտադրանքի արտահանման խթանման, ինչպես նաեւ ՓՄՁ ոլորտի արտահանողների համար մատչելի եւ առանց գրավի ֆինանսական ռեսուրսների ապահովման նպատակով: Բանկում նշել են, որ համագործակցության արդյունքում Արարատբանկը ՀԱԱԳ-ի թողարկած ապահովագրական վկայագրերի ապահովությամբ կֆինանսավորի արտահանողներին` նախաարտահանման եւ հետաձգված վճարային պայմանով արտահանումների ժամանակ:«Բանկի կողմից տրամադրվող ցածր տոկոսադրույքներով կարճաժամկետ առեւտրային վարկերը կխթանեն ՓՄՁ ոլորտի ձեռնարկությունների զարգացումը, իսկ արտահանման ապահովագրությունը կնպաստի շուկաների ընդլայնմանը եւ արտադրության ծավալների ավելացմանը»,- ասված է հաղորդագրությունում: Նշենք, որ ՀԱԱԳ-ը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետեւանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերությունը հանդիսանում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համակարգի կազմակերպություն, միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է։ Tweet Դիտում՝ 4474