Կարեն Բրուտյանը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ

04.11.2016 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Կարեն Բրուտյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ:

Օրերս այս պաշտոնից ազատվել էր Արմեն Ալավերդյանը` սեփական դիմումի համաձայն:

Կարեն Բրուտյանը ծնվել է 1976թ. օգոստոսի 22-ին Երեւանում:

1999 թ.ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը,  2002 թ.՝  ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայի բաժինը: Մասնագիտությունը՝  էկոնոմիկայի պետական կարգավորում, որակավորումը՝ տնտեսագետ:  Կարեն Բրուտյանը տնտեսագիտության թեկնածու է:

Աշխատանքային կենսագրությունը.

1998 -1999թթ.՝ ՀՀ Ֆինանսների (եւ էկոնոմիկայի) նախարարության Ֆինանսական ծրագրավորման եւ դրամարկղային կառավարման վարչության առաջատար մասնագետ:

1999 - 2000թթ.՝ ՀՀ Ֆինանսների (եւ էկոնոմիկայի) նախարարության Հաշվետվությունների վերլուծությունների եւ գանձապետական համակարգի մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետ:

2000 - 2002թթ.՝ ՀՀ Ֆինանսների (եւ էկոնոմիկայի) նախարարության Բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ:

2002 - 2008թթ. ՝ ՀՀ Ֆինանսների (եւ էկոնոմիկայի) նախարարության Գնումների գործընթացի կարգավորման եւ բյւուջետային գործընթացի մեթոդաբանության վարչության պետ:

2008 - 2011 թթ.՝ ՀՀ Ֆինանսների (եւ էկոնոմիկայի) նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ:

07.2011թ.՝ «Ինտեր Լինենս» ՓՎԸ-ի խորհրդի նախագահ:

10.2011թ. - 05.2012 թ.՝ Համաշխարհային բանկի Պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու:

10.2011 թ. - 09.2012 թ.՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Պետական գնումների խորհրդատու:

12.2011թ.՝ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Պետական գնումների խորհրդատու: 

12.2012թ. - 10.2013թ.՝ Համաշխարհային բանկի Հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու - գնահատող խմբի ղեկավար:

04.2013 թ. - 10.2013 թ.՝ Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության Պետական ֆինանսների կառավարման խորհրդատու - գնահատող խմբի ղեկավար:

09.2013թ. - 08.2014թ.՝ Համաշխարհային բանկ, Պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու:

10.2013 թ. - 05.2014 թ.՝ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության Պետական գնումների խորհրդատու:

08.2014 թ. - 03.2016 թ.՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական:

09.2005-ից ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս` «Պետական գնումներ թեմայով»  մագիստրոսական ծրագիր:

03.2016-ից մինչ նշանակումը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական:

Կարեն Բրուտյանն ամուսնացած է, ունի 3 երեխա:

Դիտում՝ 24304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW