Աշխատանքային գրքույկները դուրս կգան կիրառությունից

18.08.2016 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գործադիրն այսօր կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել, համաձայն որի  աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

Մասնավորապես, կսահմանվի աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառող ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը, կհաստատվի նաեւ աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու եւ աշխատողներին հանձնելու կարգը:

Կապահովվի մինչեւ 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում:

Դիտում՝ 6152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai