Օրգանական գյուղարտադրանքի հավաստագրում՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում

25.08.2015 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը  եւ Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) ս.թ. մայիսի 22-ին հայտարարել էին «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի մեկնարկի մասին:
    
Բանկում հիշեցրել են, որ ծրագրի մեկնարկն ազդարարվել է համաժողովի ընթացքում, որին մասնակցել են օրգանական գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաեւ ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Ծրագիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը եւ բոլոր այն կազմակերպությունների եւ այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

Ծրագրով հետաքրքրված գյուղատնտեսական օրգանական արտադրանք թողարկող տնտեսվարողները եւ անձինք այսուհետ կարող են «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» ծրագրի մրցութային փուլին մասնակցելու համար բանկի պաշտոնական կայքից ներբեռնել դիմում հայտերը եւ  լրացնելով դրանք՝ մասնակցել մրցույթին:

Հավաստագրման դիմած մասնակիցների սերտիֆիկացման համար ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակում կանցնի փորձագիտական գնահատում եւ արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ NABU-ի ֆինանսական աջակցությամբ կանցնեն օրգանական սննդի սերտիֆիկացում:

Դիտում՝ 6465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW