10-դոլարանոցի վրա կին կպատկերվի
18.06.2015 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://gogolev.net/

ԱՄՆ 10 դոլար արժողությամբ նոր թղթադրամի վրա կին պատկերված կլինի:
Ինչպես հայտնում է New York Times-ը, ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին ասել է, որ նոր թղթադրամը կներկայացվի 2020թ.՝ պայմանավորված ԱՄՆ-ում կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի շնորհման 100-ամյակով:
Ջեյքոբ Լյուի խոսքով՝ արժեթղթի վրա կպատկերվի այն կինը, որը եղել է «ԱՄՆ համապարփակ ժողովրդավարության առաջնորդը»: Գլխավոր թեկնածուների թվում է աբոլիցիոնիստ Հարիեթ Թաբմենը (Harriet Tubman):
ԱՄՆ-ում մինչ այժմ կանայք պատկերված են եղել միայն մետաղադրամների վրա: Ինչ վերաբերում է թղթադրամներին, ապա դրանցում պատկերված դեմքերը 1929-ից ի վեր անփոփոխ են:
Ներկայում 10-դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է ԱՄՆ առաջին ֆինանսների նախարար Ալեքսանդր Համիլթոնը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: