ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները

09.04.2025 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումներով Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 5%, իսկ 2026 թվականին՝ 4,7%։

Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար Դոն Լամբերտը՝ ներկայացնելով «Ասիական զարգացման հեռանկարներ 2025» տնտեսական հրապարակումը:

Նրա խոսքով՝ 2024 թվականի սեպտեմբերին ԱԶԲ-ն կանխատեսում էր, որ 2025 թվականին աճը կկազմի 6%: Կանխատեսման փոփոխությունը կապված է ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների կրճատման հետ:

Դոն Լամբերտի տնտեսական աճի վրա ազդող մի քանի գործոն է առանձնացրել.

«Կարծում եմ, որ ներքին պահանջարկի աճը տնտեսական աճի հիմնական պայմանը կլինի՝ ֆինանսների, կառուցապատման, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում:

Դոն Լամբերտը

Ակնկալվում ենք նաեւ, որ կառավարությունը ենթակառուցվածքների եւ հարակից ոլորտներում ներդրում անելու նպատակ ունի, բայց եթե այս կամ այն պատճառներով այդ նախագծերը չիրականանան, այդ դեպքում աճի տեսանկյունից կարող են խնդիրներ ի հայտ գալ:

Մյուս կետը վերաբերում է արտաքին գործոններին, քանի որ գտնվում ենք ոչ սովորական տնտեսական ժամանակաշրջանում՝ նաեւ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի տնտեսական նոր քաղաքականության հետ կապված: Մյուս գործոնը աշխարհաքաղաքական լարված իրավիճակն է»:

Խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին, ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է.

«Որքան շուտ խաղաղություն հաստատվի, այնքան ավելի շատ արտասահմանյան բիզնեսները վստահություն կունենան Հայաստանում ներդրումների հուսալիության վերաբերյալ։ Այս առումով կարեւոր եմ համարում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այն կնպաստի տնտեսական ինտեգրմանը եւ երկարաժամկետ տնտեսական աճի»։

Դոն Լամբերտը

Դոն Լամբերտը հավելել է, որ ԱԶԲ-ն այս տարի Հայաստանին աջակցելու մի քանի ծրագիր ունի: Դրանցից մեկը Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումն է՝ այս նախագծում $260 մլն-ի ներդրում է արվել:

«Մենք նաեւ կենտրոնանում ենք բնակարանաշինության ծրագրերի վրա, որպեսզի բնակարանով ապահովենք 2023 թվականին տեղահանված հայերին: ԱԶԲ-ն կառավարության հետ սերտորեն աշխատում է նաեւ դպրոցների կառուցապատման գործում եւ այս պահին քննարկում ենք դպրոցաշինության ծրագրերը 2026 թվականին ընդլայնելու հեռանկարը»,- նշել է նա:

Արփի Զիլավյան
Դիտում՝ 2283
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW