Հիփոթեքը Հայաստանում՝ ինչ պայմաններ են առաջարկում բանկերը

02.06.2017 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Հիփոթեք
Հայաստանում բնակարանի կարիք ունեն շատերը, մինչդեռ գնել կարող են ոչ բոլորը՝ կապված անշարժ գույքի բարձր գների հետ: Այդ պատճառով հիփոթեքային վարկավորումը մեր իրականության մեջ դարձել է անհրաժեշտություն. այն մարդկանց հնարավորություն է տալիս անշարժ գույք ձեռք բերել՝ դրա դիմաց վճարելով մի քանի տարվա ընթացքում:

Ներկայում Հայաստանում գործում է հիփոթեքային վարկավորման պետական աջակցության երկու ընդհանուր ծրագիր` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» եւ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին», որոնք ունեն կոնկրետ ուղղվածություն եւ նախատեսված են համեմատաբար երիտասարդ սեգմենտի համար: Գործում է նաեւ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ-ն, որը պետական աջակցությամբ վերաֆինանսավորում է բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերը: Մինչդեռ բնակչության մի ստվար հատված դուրս է մնում այս ծրագրերի շահառուների շրջանակից:


Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ՀՀ քաղաքացիների հետաքրքրությունները՝ Banks.am-ը մեկ աղյուսակում ներկայացնում է բանկերի ներքին ռեսուրսների հաշվին (պետական նպատակային ծրագրերը ներառված չեն) տրամադրվող՝ բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման վարկերի հիմնական պայմանները:

Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի պաշտոնական կայքերից՝ 01.06.2017-ի դրությամբ: Վարկավորման պայմանների մեծ մասը ներկայացված է միջակայքային եղանակով (ոչ կոնկրետ, օր՝ սկսած X տոկոսից). դրանք երբեմն անհատական են եւ կախված են մի շարք գործոններից, այդ թվում՝ հաճախորդի վարկարժանության գնահատականից, վարկի չափից, կանխավճարի մեծությունից, երկրորդ գրավի առկայությունից եւ այլն:

Որպես կանոն՝ հիփոթեքային վարկավորման ժամանակ գրավի առարկան հանդիսանում է հենց հիփոթեքով ձեռք բերված անշարժ գույքը, չնայած որ որոշ դեպքերում կարող է ընդունվել նաեւ գրավի երկրորդ առարկա:

Աղյուսակում բանկերը դասավորված են այբբենական կարգով: ՀՀ առեւտրային բանկերից աղյուսակում ներկայացված չէ միայն Հայբիզնեսբանկը, որը հիփոթեքային վարկավորում իրականացնում է հիմնականում պետական ծրագրերի շրջանակում (այդ թվում՝ առաջարկում է հատուկ ծրագիր Արցախի բնակիչների համար):



Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 30272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW