Կասպերսկի. Աշխարհը կրիպտոարժույթին պատրաստ կլինի 300 տարի հետո

04.10.2017 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Կասպերսկի #կրիպտոարժույթ
«Կասպերսկու լաբորատորիաներ» ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին կարծում է, որ կրիպտոարժույթները լավ կաշխատեն «միասնական աշխարհում միայն 300 տարի անց, եւ դա հիանալի կլինի»:

Նման տեսակետ նա հայտնել է «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում:

«Ըստ իս՝ կրիպտոարժույթները լավ բան են: Դրանք կարող են լավ աշխատել եւ հենց այն են, ինչ անհրաժեշտ է լիարժեք ազատության մեջ ապրող միասնական աշխարհին: Այնտեղ կրիպտոարժույթը պարզապես հիասքանչ կաշխատի»,- նշել է Եվգենի Կասպերսկին:


Ամեն դեպքում, ըստ նրա, այսօրվա աշխարհը դեռ պատրաստ չէ այս տեխնոլոգիաներին:

«Ներկա իրավիճակում, երբ աշխարհը բաժանված է պետությունների եւ պետությունների խմբերի միջեւ, որոնք երբեմն թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ, կրիպտոարժույթներն ամեն դեպքում ավելի վատ կաշխատեն: Երբ նրանք սկսեն խանգարել ինչ-որ երկրի, կարգելվեն կամ դրանց դեմ կսկսեն պայքարել: Իսկ 300 տարի անց դա պարզապես մի հիանալի բան կլինի»,- եզրափակել է Եվգենի Կասպերսկին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 38432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW