Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

25.02.2022 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրակլի Ղարիբաշվիլի #ՌԴ #պատժամիջոցներ
Վրաստանի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին այսօր վրացի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք ծանոթացանք մեր միջազգային գործընկերների գործողություններին, որոնք հաջորդեցին Ուկրաինայում ռազմական գործողություններին: Ես նկատի ունեմ տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցների կիրառումը: Ուզում եմ հստակ եւ միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Լրագրողների հարցին՝ պատրաստվո ՞ւմ է նա արդյոք մեկնել Կիեւ, Վրաստանի վարչապետը պատասխանել է, որ դա չպետք է լինի այց հանուն այցի՝ հավելելով, որ, ի թիվս այլ հանգամանքների, Ուկրաինայի օդային տարածքը փակ է ։
Դիտում՝ 6975

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW