Ինեկոբանկին շնորհվել է ISO/IEC 27001 Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի հավաստագիր «Բյուրո Վերիտաս» Ֆրանսիական ընկերության կողմից, որը հանդիսանում է համաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկը։ISO/IEC 27001 ստանդարտը հիմնվում է բանկի բիզնես ռիսկերի եւ կառավարման համակարգի վերլուծությունների վրա եւ դրա ներդրումը էականորեն բարձրացնում է բանկի կողմից տրամադրվող ծառայությունների, ինչպես նաեւ ներքին կառավարման համակարգերի անվտանգության մակարդակը։ Վերոգրյալ հավաստագրումը նաեւ նպաստում է միջազգային գործընկերների վստահության մակարդակի բարձրացմանը։«Ինեկոբանկը մշտապես կարեւորել է իր հաճախորդների եւ գործընկերների անձնական, ֆինանսական եւ այլ տեղեկատվության պատշաճ պահպանումը օրենսդրության ու ներքին իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաեւ հետագայում էլ հետամուտ է լինելու Տեղեկատվական Անվտանգության Կառավարման համակարգը արդի պահպանելու եւ զարգացնելու գործին», - նշված է հաղորդագրության մեջ ։ISO/IEC 27001-ը Տեղեկատվական անվտանգության ստանդարտ է, որը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) եւ Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից (IEC): Այն ներառում է համաշխարհային լավագույն փորձը տեղեկատվության անվտանգության ոլորտում: Ստանդարտը կարգավորում է տեղեկատվության ստեղծման, փոփոխման, պահպանման եւ ոչնչացման ողջ կենսացիկլը: Tweet Դիտում՝ 2375