2014թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունը կազմել է 4.1%

19.09.2014 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում  գրանցվել է 4.1% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, նույն ժամանակահատվածում 0.9%-ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 4.9%-ով` գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը,  5.7%-ով` առեւտրի շրջանառությունը:

Ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6.2%-ով, սպառողական գների ինդեքսը` 3.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 9.6%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.7, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը` 3.1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում շարունակել է դանդաղել արտահանման աճի տեմպը` 1.1%, իսկ ներմուծմանը՝ 3.8%;

Աճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է շինարարության ծավալում` 0.4%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գրանցվել է նվազում 3.9%-ի չափով:

Դիտում՝ 1743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW