Վարդան Օսկանյանը կարծում է, որ հայկական սփյուռքի ներուժը օգտագործվում է ընդամենը 1-2%-ով
15.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 15 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. .Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում հայտարարել է, որ հայկական սփյուռքի ներուժն օգտագործվում է ընդամենը 1-2%-ով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ “զարգացման առումով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում“ եւ “ունի ռեսուրսներ` հարեւանների հետ արժանի մրցակցության համար”: Դրանց թվում Վարդան Օսկանյանը նշել է ներքին եւ միջազգային ռեսուրսները, ինչպես նաեւ հայկական սփյուռքի ներուժը:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս տարվա սեպտեմբերին կայանալիք համահայկական երրորդ “Հայաստան-Սփյուռք” համաժողովի ընթացքում տնտեսական զարգացման հարցերին տրվելու է առաջնային նշանակություն, մանավորապես ներկայացվելու Հայաստանի գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագիրը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: