Մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ աճի ավելացման ($2, 991- ից $3,208) շնորհիվ 2014-2015 թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում (ՀՄԶ) Հայաստանը միջանկյալ փուլից անցում է կատարել արդյունավետության վրա հիմնված փուլ:Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանի փոխանցմամբ, անցումը ենթադրում է Հայաստանի առջեւ եղած մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղիների փոփոխություն: «Զարգացման արդյունավետության փուլում գտնվող երկրի հիմնական մարտահրավերն արտադրողականության աճն է»,- ասել է Մանուկ Հերգնյանը:Անդրադառնալով համաշխարհային տնտեսության իրավիճակին` նա նշել է, որ ՀՄԶ-ի համաձայն, Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաեւ Սինգապուրը, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան եւ Գերմանիան:«Զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է մնալ ռիսկային իրավիճակում, եւ շատ երկրների դեռեւս չի հաջողվում իրականացնել տնտեսական աճը խթանող կառուցվածքային բարեփոխումներ, իսկ իրականացվող բարեփոխումներն անհավասարաչափ են աշխարհի տարբեր երկրներում»,- հավելել է Մանուկ Հերգնյանը: Tweet Դիտում՝ 2451