Վ. Պուտինը կարգադրել է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

01.09.2014 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է այսօր:

«Ընդունել ՌԴ կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի առաջարկը` Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Պայմանագիր ստորագրելու վերաբերյալ», - ասվում է փաստաթղթում:

«Նպատակահարմար համարել ստորագրել սույն կարգադրությամբ նախատեսված Պայմանագիրը Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստում` պետությունների ղեկավարների մակարդակով», - ասվում է կարգադրությունում:

Դիտում՝ 11228

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW