Պատժամիջոցները չեն ազդի ՀՀ-ում ՎՏԲ-ի ծրագրերի իրականացման վրա, ասել է Յու.Գուսեւը

01.09.2014 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ, «չնայած որոշ փոփոխություններին, որոնց վրա ազդել չենք կարող, մենք շարունակում ենք աշխատել եւ չենք փոխում մեր ծրագրերն ու բիզնես-պլանը»:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով, մասնավորապես, ՎՏԲ Բանկի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները եւ հայաստանյան դուստր բանկում ծրագրերի իրականացման գործընթացի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին հարցը՝ Յուրի Գուսեւը նշել է, որ «մենք չենք կրճատել ոչ մի սոցիալական ծրագիր, օգնում ենք Ստեփանավանի մեր ճամբարին, ռուսական դպրոցին եւ շարունակելու ենք դա անել»:

«Բիզնեսի վրա որեւէ լուրջ ազդեցություն մենք չենք զգում: Առկա է մի փոքր նյարդային լարվածություն՝ կապված անհասկանալի տեղեկատվական դաշտի հետ: Կարծում եմ, առաջիկա ամիսներին այն առավել հասկանալի կդառնա բոլորիս համար: Թե մենք, թե մեր հաճախորդներն աշխատում ենք նախապես մշակված ծրագրերի ուղղությամբ եւ չենք պատրաստվում կրճատել դրանք»,- Մեդիամաքս-ին ասել է Յուրի Գուսեւը:  

Նա տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ տարեվերջ ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է իրականացնել մի շարք խոշոր ծրագրեր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, ինչպես նաեւ այլ ոլորտներում:

«Մենք ծրագրում ենք խոշոր ներդրումներ իրականացնել ագրոարդյունաբերական համալիրում, ջերմոցային տնտեսության զարգացման ուղղությամբ: Խոշոր ծրագիր ունենք հիդրոէներգետիկայի ոլորտում, որը ներկայումս մշակում ենք ՀՀ էներգետիկայի նախարարության հետ համատեղ: Կան եւս մի քանի ծրագրեր, որոնք ենթադրում են սարքավորումների մատակարարում, նոր արտադրությունների հիմնում: Եվ այդ ծրագրերի վրա որեւէ կերպ չեն ազդելու ոչ միջազգային պատժամիջոցները, ոչ մամուլում արհեստականորեն ստեղծված իրարանցումը»,- ասել է Յուրի Գուսեւը: 

Դիտում՝ 4288
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW