ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Beeline-ի նոր համագործակցությունը

27.08.2014 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ձեւակերպել պարբերական վճարման հանձնարարագիր Beeline-ի ծառայությունների դիմաց վճարելու համար:

Ընկերությունների համատեղ հաղորդագրության մեջ ասված է.

“ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ն ընդլայնում է համագործակցությունը Beeline-ի հետ` առաջարկելով ՎՏԲ-Հայաստան Բանկում քարտային կամ բանկային հաշիվ ունեցող իր հաճախորդներին Beeline-ի գրասենյակներում  բջջային կապի  հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայությունները ձեւակերպելիս նաեւ ձեւակերպել “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ պարբերական վճարման հանձնարարագիր: Նշված ծառայությունը թույլ կտա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին մարել ամենամսյա բաժանորդային պարտքը հաճախորդի կողմից ընտրված ամեն ամսվա N օրը առանց բանկի մասնաճյուղ այցելելու վերջինիս հաշվից բաժանորդային պարտքի գումարի ավտոմատ հաշվեգրման միջոցով:

Տվյալ ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդին անհրաժեշտ է բջջային կապի հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայությունները ձեւակերպելիս Beeline-ի գրասենյակներում լրացնել համապատասխան դիմումը` նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող իր բանկային կամ քարտային հաշվեհամարը, պարտքի գումարի նախընտրելի չափը, ինպես նաեւ ավտոմատ վճարման ենթակա ծառայությունները:

Հաճախորդները կարող են նաեւ նախապես տեղեկացվել իրենց բաժանորդային պարտքի գումարի չափի մասին ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ամեն ամիս ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով:

“Սպասարկման հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրումը թույլ է տալիս ուղղել հաճախորդների հոսքը վճարումեր ընդունող հաստատություններից դեպի հաճախորդների համար առավել հարմարավետ սպասարկման ձեւեր: “Արմենտել”-ի հետ համագործակցությունը թելադրված է պարբերական հանձնարարականի միջոցով բջջային օպերատորի վճարումների ծառայությունները բարելավելու ձգտումով, ինչը իր հերթին թույլ կտա բանկի հաճախորդներին խնայել վճարումների վրա ծախսվող ժամանակը”,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

“Աշխատելով “Պարզ, հարմար քեզ համար” կարգախոսի ներքո` մենք ձգտում ենք առավելագույնս պարզեցնել եւ ավելացնել Beeline-ի ծառայությունների օգտագործման հարմարավետությունը: Այդ նպատակով մենք ընդլայնում ենք համագործակցությունը մեր գործընկերների հետ եւ ուրախ ենք, որ ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ջանքերի Beeline ծառայությունների վճարումը դառնում է ավելի պարզ եւ հարմար, քանի որ SMS հաղորդագրությունների ավտոմատացված համակարգը ժամանակին կտեղեկացնի հաճախորդին նախատեսվող բաժանորդային պարտքի գումարի մասին”,- իր հերթին նշել է Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Դիմումը ձեւակերպելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագիր եւ հայտնել իրենց բանկային կամ քարտային հաշվեհամարը: Վճարման հանձնարարականի ձեւակերպման պայմանների մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով ՎՏԲ-Հայաստան  Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 8787 հեռախոսահամարով, այցլելելով բանկի պաշտոնական կայք, կամ դիմելով մոտակա Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ:

Դիտում՝ 11104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW