«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները միացել են Ice Bucket («Սառցե ցնցուղ») միջազգային ֆլեշմոբին:«Մեր բանկի թվով 10 աշխատակից ցանկություն հայտնեց ջրվել սառցե ջրով, որը եւ մենք իրականացրեցինք այսօր Հյուսիսային պողոտայում` բազմաթիվ անցորդների ներկայությամբ: Բանկի մնացած աշխատակիցները կցուցաբերեն նյութական օգնություն, որը կհավաքվի հանգանակությունների արկղի մեջ եւ կուղղվի «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությանը: Ֆլեշմոբի կանոններով, այն անձը, ով համացանցում կտեղադրի տեսանյութ իր մասկացությամբ, իրավունք ունի նշել հաջորդ մասնակցին: Այսպիսով` մենք մարտահրավեր ենք նետում հայաստանյան բոլոր բանկերին»,- հայտնել է ֆլեշմոբի կազմակերպիչ եւ անմիջական մասնակից` Առէկսիմբանկի Մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը: Համացանցում մեծ տարածում է ստացել Ice Bucket` «Սառցե ցնցուղ» միջազգային բարեգործական առցանց ֆլեշմոբը, որի շրջանակներում ինչպես հասարակ, այնպես էլ հայտնի մարդիկ իրենց վրա լցնում են սառցե ջուր, այնուհետեւ տեղադրում համապատասխան տեսանյութ համացանցում եւ դրանով մարտահրավեր նետում մեկ այլ անձի կամ, ըստ ցանկության, որոշակի գումար են փոխանցում բարեգործական նպատակով: Tweet Դիտում՝ 15544