2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 11.230 մեքենա, որոնց մեծ մասը ռուսական արտադրության չեն

11.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 11.230 ավտոմեքենա` 2.866-ով ավել, քան 2005 թվականի նույն ժամանակարջանում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնեցին Հայաստանի Մաքսային կոմիտեի մամլո ծառայությունում, 2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել Ռուսաստանում արտադրված 4.040 մեքենա: Մնացած 7.190 մեքենաները արտադրված են այլ երկներում:

Անցյալ տարվա առաջին կիսամյակում Հայաստան էր ներմուծվել 3.835 ռուսական եւ 4.619 այլ երկրների արտադրության մեքենա:

Դիտում՝ 12050

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW