ՖԻՆՔԱ-ն Սեւծովյան բանկից ստացել է $ 5 մլն վարկի առաջին տրանշը

01.08.2014 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկից (BSTDB) ստացել է $ 5 մլն վարկի առաջին տրանշը՝ $ 3 մլն չափով, իսկ մնացած 2 մլն կստանա հաջորդող ամիսների ընթացքում:

ՖԻՆՔԱ-ի եւ Սեւծովյան բանկի համագործակցությունը սկսվել է ս.թ. մայիսին՝ Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսներին միկրոֆինանսավորման միջոցով աջակցելու ծրագրի շրջանակներում:

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանի խոսքերով` ՖԻՆՔԱ-ն շարունակում է պայքարել աղքատության դեմ եւ կայուն զարգացում ապահովել Հայաստանի ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերի համար: Նա ասել է, որ ՖԻՆՔԱ-ն տիրապետում է միկրոֆինանսավորմանն առնչվող բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներին:

ՖԻՆՔԱ-ն հանդիսանում է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլին պատկանող ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության դուստր կազմակերպություն:

Դիտում՝ 6407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW